Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/503

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է
1. ՎԱՀՐԱՄ ԵՊԻՍԿ. ՄԱՆԿՈԻՆՈԻՆ


(երևանից— էջմիածին)


1877 p.․ սեպտեմբերի 9, Երևան


Սրբազան Հայր.


Վեհափառի առաջարկությունը հայտնեցի այստեղ և հաճություն ստացա, այժմ սպասում եմ Ձեր վճռական պատասխանին։ Ես արդեն բերանացի հայտնեցի Ձեզ իմ պայմանը. Նույնը կարող եմ կրկնել ահա և գրավոր։


ա) Ես կլինեմ Զեր էլամ Ձեր տեղը եղող անձին օգնականը խմբագրության մեջ։


բ) Տպարանի վերակացությունը կառնեմ վերաս ընդ հսկողությամբ ու օժանդակությամբ տպարանական ժողովը։


գ) Սրրագրություն կանեմ է նամակատան հետ հարաբերություն կունենամ։


դ) Ռոճիկս նույնը կլինի, ինչ որ այս տեղ ստանում եմ, այն է' ութ հարուր մանեթ 10- ն ամսվան համար, կամ, որ միևնույն է' ամսական ութսուն մանեթ, մի տարի ժամանակով, երկու հարյուր մանեթ կանխիկ, ըստ որում այդքան ստացել եմ այստեղ ու պետք է վերադարձնեմ սոցա։


Եթե Հոժար եք, կանչել տվեք ինձ մի նամակով, որի մեջ հիշված կլինեն սույն պայմանները ու դա կլինի մեզ համար մի տեսակ պայմանաթուղթ։


Սրրաղնությանդ հայտնի է իմ այդտեղ գալուս ներքին նպատակը, որ շահիւ Վեհափառի սիրս․ ը, չընդդիմանալով նորա կամաքը, ըստ որում միայն նա կարող է ինձ մի որոշ