վիճակի մեջ դնելով վերջ տալ իմ թափառական կյանքին ու ազատել գուբփորներից։ Եվ կըկամենա անշուշտ Վեհափառը, եթե բախտ ունենամ Ձեզ միջնորդ հաշտության ունենալ, և այլն... Խոստանամ մնալ առ Ձեզ միշտ մտերիմ ու բարեկամ
2. ՍՈԻՔԻԱՍ ԵՊԻՍԿ. ՊԱՐԶՅԱՆԻՆ
(Երևանից— Գեղարդավանք )
1877 թ.։ դեկտեմբերի 19, Երևան
Ձեր առ <<Փորձ>>֊ի խմբագիրն ուղղած նամակը կարդացինը պարոն Բեգնազարյանցի հետ։ Թե որ մեզ բարեկամ եք համարում և մեր խորհրդին նշանակություն տալիս, ուրեմն
համբերեցեք միառժամանակ գոնե, մինչև անքամ կեղծ ստորագրությամբ ոչինչ մի' հրատարակեք ընդդեմ կաթողիկոսի։ Ձեր նամակի մեջ եղած փաստերը ոչ միայն չեն
շարժիլ <<Փորձ>>- ի խմբագրի ու նրա կուսակիցների կամ ասել գաղափարակիցների սիրտը հօգուտ Ձեր արդարության, այլ դորա բոլորովին հակառակ ներգործությունը կանեն։ Ասեմ, ահա, թե ինչու համար։ Թե նամակը գրված է Պետերբուրդից և մի ամբողջ ազգային կղերական լեգեոն մասնակից է այդ գործին— դորա մասին կասկած մի ունենաք։ Այդ պարոնները, դոցա հետ և <<Փորձ>>-ի խմբագիրը, որոնք Ձեզ առ ի սրտե հարգում են, այդ խնդրի վերաբերությամբ իրանց շատ բարձր են դասում մեզանից և ցանկանում են, որ մենք ակամա ընդունենք իրանց համոզմունքը, եթե չենք կամենում ավելի խոր մտածել և միևնույն համոզման գալ։ Սայց ի՞նչ է դոցա համոզմունքը։ Չխորշել կղերական բառից, թեև նա սևից էլ սև լինի։
Աշխատել կաթողիկոսի պատմական իրավունքները պաշտպանել և նորանից էլ ավելի իրավունքներ տալ, եթե