ոչ դրականապես'օրինավորապես, որ կարող չենք, գեթ բարոյապես։ Մխիթարյանք խոստովանում են պապի անսխալականությունը և դա քիչ նեցուկ չէ ռամիկ հայ կաթոլի կների համար, որոնք նոցա հեղինակությանը մեծ նշանակություն են տալիս։ Ինչու միևնույն կետից չնայենք և մենք մեր կաթողիկոսի վերա' գեթ բարոյապես, դորա հեղինակությունը, ազդեցությունը, նշանակությունը թե' ազգի և թե օտարաց առջև բարձրացնելու համար։ Կղերականությունը Եվրոպայի խաղաղությունը անդադար վրդովում է, որ ասել է դա մի մեծ ուժ է, որից սարսափում են չկաթոլիկները և հակապապական կաթոլիկները։ Մենք ավելի ևս կարոտ ենք այդպիսի մի ուժի, քանի որ համարվում ենք կաթողիկոսական ազգ։
Դուք արդեն կարդացիք Ձեր դեմ դրած հոդվածը և աշկարա տեսաք, որ նա կաթողիկոսին անսխալական է համարում, ինչպես որ ակնարկում էլ եք։ Իսկ դուք կղերականության ընդդեմ եք, ինչպես նաև կաթողիկոսի միապետական իշխանության։ Բայց սորանով ի՞նչ կարող եք անել դուք։ Ոչինչ— միայն ավելի կբարձրացնեք կաթողիկոսին ազգի աչքումը, իսկ Ձեզ վայր կգցեք։ Գևորգ Դ.֊ը երկու մեծ պակասություն ունի ըստ Զեզ արծաթասեր ու փառասեր է։ Իսկ Ձեր հակառակորդները տեսեք ինչ են ասում այդ մասին. Գևորգ չորրորդը Ամենայն Հայոց կաթողիկոս է։ Նորան պետք է փառավորել, սրբի պես պաշտել, երանի թե բոլոր հայերն այդ աստիճանի համակրություն ունենային դեպի նա, երանի թե բոլոր կղերեկանք դեպի այդ տրամադրեին հայ ժողովրդին, որ մեր օգուտն է և ոչ վնասը, նա մեր կուռքն է և մենք պետք է նորան պաշտենք պաշտպանենք։ Իսկ ինչ որ կվերաբերի նորա արծաթասիրությանը- այդ մեզ համար ամոթ է անգամ հիշելը, ըստ որում ամեն մի նահանգապետ, ամեն մի քաղաքագլուխ, ուր մնաց թե ամեն մի կուսակալ նորանից հարյուրապատիկ, հազարապատիկ ավելի արդյունք է ստանում։ Ինչ մեծ բան է, որ ամենայն Հայոց կաթողիկոսը տարեկան մեկ հիսուն վաթսուն հազար մանեթ ծախսի թե' յար վեհարանի և թե յուր անձնական հաճույքի համար։ Մեղ պետք է այսուհետև մեր կաթողիկոսի վերա քաղաքական