Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/506

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կետից նայել ու ոչ հնադարյան վանական, ըստ որում այժմ հանգամանքները փոխվել են և մենք թշնամիներ ունինք, որոնց աչքումը հայոց կաթողիկոսը աչքի փուշ է։ Ինչևիցե - ահա այս կետից են նայում բանի վերա մեր նոր֊ազգային կղերականները, ես ինքս էլ իմ կողմանե բոլորովին համամիտ եմ դոցա, ըստ որում տեսնում եմ, որ հիրավի ուրիշ ելք չունինք։ Այլ խնդիր է, եթե մեր կաթողիկոսը յուր եկեղեցուն կամ ազգությանը կուզե դավաճանել, ահա այդպիսի դեպքում մեր ամենիս պարտականությունն է նորա դեմ զինվել։


Սրբազան հայր, ի վերա այսր ամենայնի, հավատացեք, որ այդ մարդիկը շատ լավ գիտեն, որ դուք արդար եք ու կաթողիկոսը Զեր դատաստանը չի ուզեցել արդարությամբ տեսնել։ Եվ միևնույն ժամանակ դորա մեջ ևս մեղադրում են Զեզ ասելով, թե՝ նա երբ որ իմացավ, թե յուր մեծավորը համամիտ չէ նորա բողոքներին, պետք էր իսկույն կամ լռեր կամ հրաժարական տար։ Էջմիածնի փողերը կերել են-թող ուտեն, ո՞ր առաջնորդը չի կերել ղորանից էլ շատ։ Հապա՜…


Սրբազան Հայր, դուք հաղթահարված եք անկասկած, բայց այդ հաղթահարությունը ամենևին անպատվություն չի կարող բերիլ Զեր անվանը և գործունեությանը, ըստ որում ամենայն հայոց կաթողիկոսն է Զեզ հաղթողը և ոչ մի որևիցե Տեր Հովսեփ, ամենայն հայոց մեջ հայտնի եղած և գաղտնի հանգամանքների մոտտիկ տեղյակ ազգասեր մարզիկն են Զեզ մեղադրում: Զեր զղջալը և հնազանդվիլը միայն կարող է այդ բանին բարի վախճան տալ և եթե Դուք Զեզ համար չեք, այլ ազգի, Զեր անձը նվիրած եք ազգին - հնար մտածեցեք ազգին ծառայելուց հետ չմնալ, Զեր անձնասիրությունը զոհեցեք ազգի սիրույն, հիշեցեք Վարդանի ուրացությունը, Վահանի զղջումը ի սեր և ի շինություն ազգի, նոքա բարբարոս արքայի հրամանը կատարեցին, իսկ դուք, դուք Զեր հորր պիտի հնազանդիք։ Էլի շատ բան կուզեի ասել, բայց գիտեմ, որ եթե դուք առանց բարկանալու հանդարտ հոգով դրությանս ուղղության կետից նայեք՝ իմ չասածներից ավելի համոզեցուցիչ փաստեր կարող եք Զեր առջևը դնել։


Երանի գիտենայի, թե ինչ պատասխան եք դրել արդյոք


506