Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/507

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

«Մեղու»-ին «Փորձ»-ի հոդվածի դեմ։ Եթե ուշ չէ, լավ կանեք, եթե գրեք, որ չտպի։ «Փորձ»-ի կուսակիցների վերա խոսելուց հետո, ես կարծեմ ավելորդ չի լինիլ մի բանի խոսք էլ «Մեղու»-իս կուսակիցների մասին խոսել։ «Մեղու»-ն այժմ կուսակիցներ չունի, այսինքն՝ որոշ գաղափարակիցներ։ «Մեղու»-ն կորցրեց յուր նշանակությունը, Սիմեոնյանցն էլ առաջվան ազդեցությունը և նշանակությունը չունի։ Նա Տաճկաստանի պես վերջին խրխռոցն է ընկել, այսօր-էգուց հոգին կտա, դուք իզուր եք նորա պաշտպանությանը դիմում։ «Մեղու»-ն ընկավ ոչ միայն նյութապես, այլ որ առ առավելն է բարոյապես։ Մենք սիրում ենք «Մեղու»-ին նորա համար, որ նորա խմբագիրը մեր բարեկամն է, բայց լավ է իմ կարծիքով մի ազնիվ թշնամի ունենալ, քան թե մի… բարևկամ… ։ Ի սեր աստուծո, մի դիմեք նորա պաշտպանությանը և ոչ էլ բան գրեցեք, նա՝ ունքը շինելու տեղ աչքն էլ կքոռացնի…


Համբերություն ունեցեք միառժամանակ։ Լսում ենք, որ տեղվույս նահանգապետր գնացել է կաթողիկոսի մոտ և ասել է Մանկունուն անհապաղ հեռացնեն, այսպես է նորին բարձրության հրամանը։


Կաթողիկոսն էլ ասել է, որ կհեռացնեմ, բայց պատերազմից հետո ու միևնույն ժամանակ կբողոքեմ կայսերր այդ մասին։ Ինչևիցե, Մանկունին օգուտ կքաղի անշուշտ այդ հանգամանքից և կհեռանա, որպեսզի ազգային նահատակի անուն վաստակի։ Ասում են, որ Բաստամյանցը շուտով գալու է նորա տեղը։ Աչքի առջև ունեցեք այս հանգամանքները, և մի հուսահատվիր և ոչ էլ պատերազմեցեք, ըստ որում ներկա ահագին պատերազմը կուլ է տալիս այդպիսի փոքրիկ պատերազմները, ուշադրություն դարձնող չկա։ Բայց ինչ հանգամանք կուզի լինի, Զեր հնազանդությունն անհրաժեշտ է։ Եթե մի առասպելական Գեորգի ու Սարգսի ձեռներին գլուխ ենք իջեցնում, ինչո՞ւ պիտի գլուխ չխոնարհեցնենք մեր ընդհանուր հայրապետին, որին ազգի ընտրությունը լուսավորչի աթոռր, սուրբ օծումը պարտելի է կտղուցել մեզ համար։ Ծեսերի մեջ մի բանը հիմար չէ, մյուսը իմաստուն, այլ բոլորն էլ մի տեսակից են։ Մի ձեռը ծափ չի տալ, ասած


507