Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/508

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

է, ո՞վ կա Ձեզ հետ միաբան։ Վանքի միաբան ասված վարածներն արդյոք արժանի են պաշտպանության։ Սուտ չի ասում կաթողիկոսը, թե ամենքն էլ գող ու ավազակ են, դոցա գողացածներն ինքն է հափշտակում, և վատ չի անում՜, թող չգողանան ու նորան էլ չտան։ Վերջին ժամանակներս էլ կեղծ դրամներ են կտրել, որ ժամանակին կաթողիկոս դառնան։ Տարաբախտաբար Ձեր ճգնավոր եղբայրն էլ է մեջ ընկել' սուտ թե ճշմարիտ։ հայտնի չէ դեռևս։ Բայց այդ մարդը, այսինքն՝ Ձեր եղբայրը, ինչի է պետք, եզ չէ, որ լծեն, կով չէ, որ կթեն, մի անշահ ճգնավոր, թող երթա պատժվի, դորա համար, եթե ես լինիմ Ձեր տեղ, ամենևին հոգս չեմ անիլ, դորա պեսը եղած, թե չեղած, միևնույն է։ Մնամ Սրբազնությանդ անկեղծ սիրով ;


Սիրող Ղազարոս Աղայանց


1877, 19 ԺԲ, Երևան


3. ԱՌԱՔԵԼ ԲԱՀԱԹՐՅԱՆԻՆ

(Շուշուց-Թիֆլիզ)


1879թ. , հունվարի 4, Շուշի


Հոգեծանոթ բարեկամ,


Պարոն Առաքել Բահաթրյանց.

Չգիտեմ ինչպես կկամենայիք, որ սկսեի նամակս, արդյո՞ք նախ և առաջ ծանոթացնելով ինձ Զեզ մի երկար հառաջաբանությա Բայց թողնենք այդ երկարաբանություններր ուրիշ ժամանակի, այժմ մեղ հարկավոր է գործել և գործի վերա խոսիլ։


Այս տարի բախտն ինձ Ղարաբաղ նետեց— Ձեր ծննդարանը— ուր կամ և կմնամ, մինչև արտաքսվելու կարգն ինձ էլ կհասնի. բայց քանի որ այդ վախճանը դեռ հեռու էր երևվում, ինձ հարկավոր է անվհատ սրտով գործ գործել, իսկ գործելու համար դիմել խոհական և փորձառու անձինքների