Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/509

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

խորհուրդն երին և օգնությանը։ Դուք, թեև անձամբ հեռու, բայց կարող եք գրավոր կերպով չխնայել մեզանից Զեր գործակցությունն ու խորհուրդը։ Դորա համար հարկավոր կլիներ անշուշտ, որ տեղվույս դպրոցի ներկա հանգամանքները ծանոթ լինեին Զեզ, այդ հանգամանքների նկարագրությանն եմ նվիրում ես էլ ահա այս նամակը։


Այս տարի ես ուզեցա մանկավարժության գործին անձնվեր ուսուցիչներից մի խումբ կազմել այստեղի համար Ս. Մանդինյանցի առաջնորդությամբ։ Այդ գործի համար հոգաբարձությունը ոչինչ չխնայեց և խմբի ամեն մի անտանելի պայմանն անգամ ընդունեց։ Խումբը կազմակերպվեցավ, բայց և շուտով քայքայվեցավ մեր Սեդրակի անհաստատամտության շնորհիվ, որ յուր վերջնական համաձայնությունը տալուց հետո հրաժարվեցավ․ այս խմբի մեջն էր և մեր Ղուկասյանցը։ Այսպես իմ երևակայական խմբից զրկվելով, ես չէի կարող նոցա օրինակին հետևիլ, գտա մի երկու մարդ իրանց գործին հմուտ, բայց տեսուչ չգտանք։ Ուսումնարանը մեզ հանձնվեցավ մի այնպիսի վիճակի մեջ, ինչպես կլինի մարախի ենթարկված արտը… Ոչինչ գրավոր հիշատակ անցյալ վարդապետների գործունեության մասին, թե արդյոք ի՛նչ ծրագրի են հետևել, ի՛նչ ուսմունքներ, ի՛նչքան և ի՛նչպես են ուսուցել. աշակերտների էլ քառորդը չէր մնացել։ Սկսեցինք հարցաքննել եղածներին իրանց իբր սովորածներից, բայց տեսանք, որ միջիցը բան չի դուրս գալիս, մի կերպ, ըստ հասակի և զարգացման ընտրություն անելով, զետեղեցինք հինգ դասարանների մեջ (երկու նախակրթարան և երեք դասարան)։ Այս կերպ կարգավորեցինք և աղջկանց ուսումնարանը։ Որոշեցինք ուսման նախագիծը, մատյաններ կազմեցինք, շաբաթական ուսուցչական ժողովներ հաստատեցինք, մեզանից մեկին (Հ. Իշխանյանին) ընտրեցինք ժողովի նախագահ, որ վարժապետների ու հոգաբարձության մեջ մի կապ պահպանե տես չի փոխանակ, մի խոսքով ինչ որ պետք էր և կարելի էր, արինք և շարունակում ենք անել համակամ եռանդով…


509