հայտնեցի բժշկին. նա ասաց. «Անկարելի է, որ գյուլդարան լինի, ավելի հավանական է, որ մրսեցրած լինի իրան, այն էլ թեթև կերպով»։ Ես էլ եմ կարծում, որ այդպես լինի, և հուսով եմ, նամակս ստացած օրը դու արդեն առողջացած կլինես։
Գալով հոգեկան տկարությանդ, որ անշուշտ նոր չէ, իմ կարծիքով դորա ամենաառողջարար դեղը այն կլինի, որի մասին որ քո սիրտդ ու բնազդումդ կվկայեն։ Ընտրիր եղածից և իրականից քեզ հավանելին։ Դա մի փորձանք է, բայց անհրաժեշտ է, անփախուստ փորձանք, ուստի չարյաց փոքրագույնն է ընտրելի, այսինքն այն, որից կհուսաս մեծ չարիք չտեսնել։
Գյուղական կյանք վարողի համար կինը մի բախտավորություն է, մի մուրազ, իսկ քաղաքային կյաքում - ոչ այդ չափով։ Երկրագործը հաստատաբնակ է, իսկ քաղաքացին թափառական, զավակները գյուղացուն օգուտ են, նրա ծերության գավազաններն են, բայց քաղաքացու համար - ոչ այդ չափով։ Ավելի դյուրին է գյուղացուն քաղաքացի շինել, քան թե քաղաքացուն - գյուղացի։ Ահա այս բոլորը ի նկատի առած և քո բնազդման հետևելով մասամբ, անշուշտ լավ ընտրություն կանես։ Լավ է ուզես նրան, ով քեզ սիրում է, քան թե նրան, որին դու ես սիրում, բայց ամենից լավն այն է, որ այդ սեր ասածդ երկու կողմից լինի, այսինքն փոխադարձաբար։ Այդ սերը ավելի տևական և անփոփոխ կմնա այն անհատների մեջ, որոնց մեջ մյուս բոլոր հակումներն ևս երկար ժամանակ անփոփոխ են մնում։ Իսկ այդ անհատները նոքա են, որոնք օրեցօր չեն կատարելագործվում, չեմ տածում, չեն զարգանում։
Այդ անփոփոխ վիճակին ենթարկված են ռամիկները, որ թեև ինքնըստինքյան լավ բան չէ, բայց սիրո և հավատարմության համար շատ լավ է։ Այն անհատը, որ տարին մի
անդամ փոխում է իր հագուստը մոդային հետևելով, փոխում է իր նիստ ու կացը, իր խոսքն ու զրույցը, իր ուտելն ու խմելը և այլն, նա փոխում է և իր համոզմունքը։
Այս տարվա իր ճշմարիտ կարծածը մյուս տարին սխալ չէ համարում, այս տարվա պաշտածը մյուս տարին արհամարհում է,
512