այս տարվա սիրածը մյուս տարին ատում է, և եթե երբեմն չի ցույց տալիս, այդ դեռևս ապացույց չէ, թե նա ամեն բան փոխելուց հետո մի բանի մեջ անփոփոխ ( մնացել։ Հենց սրա համար է, որ լուսավորյալ աշխարհներում սեր ասածդ մշտական չի համարվում և կրոնական պսակի տեղ քաղաքականը գերադասվում է։ Մեր մեջ այդ լուսավորությունը չկա, ուստի կարող ես ապահով լինել... Այս մասին քո ուզածիցդ էլ ահա ավելի երկար խոսեցի: Հիմա գանք մեր գործերին։ Առաջնորդը մեր մարդն է» Սա իր համակրությունը դեպի ինձ չի ծածկում։ Բավական (է որ դպրոցական գործերի վերաբերմամբ իմ խոսքն ավելի կշիռ ունի, քան թե իմ բոլոր հակառակորդներին ի միասին առած։ Կարճ ասեմ, ես գոհ եմ, և հույս ունեմ, որ մեր այս բարեկամական և գաղափարակցական հարաբերությունը երկարատև լինի։ Վարդապետի քիթը բուռն կերպով ջարդված է: Սորա վիճակն անորոշ է. հավանական է, որ երթա։ Քո մասին մի քանի խոսք ասացի հորդ։ Առաջիկա տարին, եթե ես այստեղ մնամ և դու ցանկություն ունենաս քաղաքս գալու, կարող ես հուսալ, որ անպատճառ մեր դպրանոցում պաշտոն կունենաս։ «Մեղու»֊ներդ անընդհատ ուղարկում եմ, եթե նամակ է լինում—նմանապես։ Այս անգամ էլ Թիֆլիսից մի հաստ նամակ ունես։ Հայրիկիդ ողջույն իմ կողմանե, և ես ողջ առողջ եմ ընշ տանյոք հանդերձ։
Քո Ղազար Այլայանս
(Թիֆլիսից— Մասկվա)
Ստացա ձեր պատվական նամակը, որով առաջարկում եք ինձ աշխատակցել Ձեր հրատարակելի «Գրական Հանդես»-ին։ Այս առաջարկությամբ մեծ պատիվ եք արել ինձ
33 Ղ- Աղայան, երկերի ժող. հ. IV