և ես առ ի սրտե շնորհակաւ եմ այս պատվի համաթ, բայց ցավում եմ, որ հաստատ խոսք տալ չեմ կարող, որովհետև պատրաստի ոչինչ չունեմ, իսկ թե ապագայում ինչ կարող եմ երկնել, այդ էլ առաջուց գուշակել չեմ կարող։ Ուրիշ բան կլիներ, եթե ձեր գործն այստեղ լիներ. մոտիկ լինելով, շատ բանով կարող էի օգնել. մի զորեղ խումբ կկազմեինք և այնուհետև գործր կերթար ինքն իրան և մեծ հաջողությամբ։ Այսուամենայնիվ ես կաշխատեմ, եթե ոչ աոաջին հատորին, գոնե երկրորդին մի բան տալ` ըստ իմ կարողության։ Ցանկամ հաջողություն Ձեր մտագրյալ գործին։
7. ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ
(Թիֆիլից—Մոսկվա)
1888 թ., փետրվարի 14, Թֆլիս
Ազնիվ թարեկամ պ. Հովհաննիսյան, Ստացա Ձեր պատվական բանաստեղծությունները իբբե նվեր Ձեր կողմից։ Ուշ եմ պատասխանում, որովհետև Ձեր գիրքը ձեռքե ձեռք են ձգել և ուշ հասցրել ինձ, մինչդեռ ես վաղուց արդեն գնել էի։ Ընդունեցեք խնդրեմ իմ առ ի սրտե շնորհակալությունս Զեր ուշադրության և անկեղծ նվերի համար։ Դառնանք այդ առթիվ եղած «անցիցն անցելոցտ» Ավելի ընդարձակ կարող չէի դրել Ձեր բանաստեղծությունների մասին, որովհետև արդեն ստացել էի պ. Մանդինյանցի գրածի մի մասը. պետք է այնպես գրեի, որ անհարմար չհամարվեր և նրա հոդվածի տպելը Ես անցա հարևանցի, թեն դարձյալ բոլորը չտպվեցավ. օրինակ` ընթերցողին մի ճաշակ տալու համար բերել էի` ի միջի այլոց և «Աշուղը» ամբողջությամբ, այդ բոլորը ջնջեց ցենզորր, Վերջապես իմ միտքն էր ցույց տալ այդ բանաստեղծությունների բնական ու պատմական ծադումը, մեր գրականության կախումն ունենալը ռուսաց գրականությունից, բանաստեղծի կոչումը, այդ մասին ուրիշների սխալ հայացքը։ Ես գրել եմ իբրև