Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/516

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

քիչ, այլ ոգևորող և խրախուսական։ Ես հույս ունիմ, որ դուր այսպես էլ պետք է ընդունած լինիք, Ես արդեն ասել եմ, որ հայի գլխումը երկու գործիչ միասին չեն տեղավորվում, երբ որ գովում են մեկին, պախարակում են մյուսին։ Դրանք մոռանում են, որ առանց նախորդի չկա հետնորդ, թեև այգ նախորդի նախորդը լիներ մի կապիկ, Պետք է միշտ հարգանքով վերաբերվել դեպի նախորդները և հետևորդի արժանիքի տարրը փնտրել նրա նախորդի մեջ, Մեր մեջ քննադատություն, անալիզ չկա, այլ միայն ռեկլամ կամ պարսավ։ Րաֆֆուն անվանում են վեհիմաստ և հանհարեղ վիպասան, որ չունի յուր նախորդը, միևնույն թերթում Աղայանցին շինում են «Բրուտի շուն», տեսեք որքան.., ցած է մեր գրականությունը և լկտիացած... Ընդունեցեք խնդրեմ և իմ օրհնությունը և շնորհակալություն,

Ղազարոս Աղայանց

i. ՀՈՎՍԵՓ ՔԱՀ. ԿՈՍՏԱՆՅԱՆԻՆ

(Թիֆլիսից — Ալեքասնդրապոլ)

1888 տ., մաիսի 29, Թիֆլիս.

Տեր-Հովսեփ հայր

Վարդապետ չեղա, որովհետև չուզեցին։ Եվ ինչքան լավ եղավ, որ չուզեցին։ իմ ոչ մի բարեկամս իմ այդ թշնամհաց չափ ինձ լավություն արած չէր։ Ես հիվանդ էի, հոգեպես հիվանդ, թախծությանս մեջ ընկած, աշխարհից զզված։ Այժմ առողջ եմ, կատարյալ առողջ և ուրեմն վարդապետության համար անպետք։ Պիտի ասեք «ուրեմն անպետք մարդիկ միայն պիտի վարդապետ լինեն»։ Այդ չգիտեմ, միայն մենք տեսնում ենք, որ պետքականներին ևս անպետքացնում է «անպիտանությունը»։ Եթե գլուխն անպետք է, ոտների մասին խոսք լինել կարող չէ։ Ես այն եմ ասում, ինչ որ դուք ինձանից լավ գիտեք, այդ միևնույն է, թե որդին հորը սովորեցներ..,