Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/518

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

1) Համեստափայլ տիկին Եղիսաբեթ Բարխուդարյանին նվեր հեղինակիր. այսպես և- 2) Տ. Աշխ. Ժամ հարյանին. 3) Տ. Նախշուն... 4) Տ. ...ժամհարյանին. 5) ... 6) Սմբատ Շահազիզին. 7) Ծատուրյանին. 8) Մամիկոնյանին (տիկնոջը). 9) Սուրենյանին (տիրուհուն). 10) Այս էլ դու իմացիր. մեր Յագո՚րին. 300 օրինակի թաքցնելը չմոռանաս... Սմբատին հորդորիր։ որ արտասահմանի տղոցը փող ուղարկեն, այստեղացիք քարավան կտրող չեն — վալլահ, բիլլահ ոչինչ չկա, եղածներն անպետք են... Անկախ եղեք, միջամտիր այդ գործին, իսկ ես հավանական է, որ իմ անձիս ոիսկովայստեղ կտրողանամ մի Լուրջ բան տեսնել. կգրեմ իհարկե... Սրբազանից նամակ ստացա, մայրը վախճանվել է... էջմիածնում շատ են նեղացնում։ քո տեղ լինեմ, այդտեղից մի ցույցի նշան անել կտամ, մի համակրության, օրինակ` մի ընծա տեղվույդ հասարակությունից, իբր գրիֆը դուրս գալու առթիվ մի համակրություն սինոդի ջղրու։ Ընծան կարող է լինել և դրամական. ավելի լավ։ Գոնե ինձ վրա արած ծախսը դուրս կգա և հնար կունենա մյուս աշխատությունները տպագրելու։ Թիֆլիսեցիք էլ որ փող տվին, այդ անունով տվին— «յուր առողջությունը կազդուրելու և աշխատությունները տպագրելու համար»։ դրեպերի երկրորդ հատորը պատրաստ ունի, կուղարկե քեզ տպագրելու։ Մեկ էլ դրա առիթով կգամ... Հոգյակս, տիկնոջդ իմ կողմանե ներողություն խընդրիր և պաշտպանիր ինձ, որովհետև ես կռպիտ կերպով վիճեցի մանկատածության մասին, մոռանալով, որ քնքուշ էակների հետ կոպտաբար չեն վիճիլ, հոգիս զգաց, որ իմ վարմունքը կոշտ տպավորություն գործեց տիկնոջ վրա։ Ասա,