Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/519

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

սա, երևակայիր մի րոպե, որ այդ կոպիտ մարդը քո հարազատ հայրն է, և իսկույն կանցնի իմ արած կոշտ տպավորությունը։ Վերջապես հազար ներողություն եմ խընգրում..


Խոստացած գինին Զա տկին կուղարկեմ անպատճառ։ Ես հիմա բոյ֊բոլ խմում եմ և ամեն խմելիս ափսոսում եմ, որ շեմ կարող մասնակից անել քեզ։ Այս տարի մեր գինիքը անհամեմատ և լավ են, և առատ։


Երեկ երեկոյան Ալեքսանդրը Քալանթայանի մոտ ընթրիքի էի ես, Ս. Սարդսյանը, նրա եղբայր Լևոնը, Մանվելյան բանաստեղծը, Արասխանյանն իր կնոջ հետ։ Երեկոն շատ զվարճությամբ անցկացրինք, վճռեցինք վյունի և վևի մասին շվխպ , նասրտով համաձայն է ինձ հետ, խորհուրդ արինք բարաոնևրր հավաքել ու մի խումբ կազմել։ Վերջապես լավ բարեկամացանք.


<<Մուրճ>> -ի Զոդվածը դեռ չէր արտատպված, ես նորից սրբագրեցի, արտատպածից մի քանի օրինակ կուղարկեմ քեզ։


Եթե այ ստեդ մի բարձրագույն խորհուրդ կազմելս հաջողցնեմ, այնուհետև կերթամ մի քանի քաղաքներ, ուր որ երթամ և ինչ որ անեմ, Ձեզ—քեզ և Սմբատին — մանրամասն հաշիվ կտամ։ հնձանից անկախ և մյուս... էլ ինչ որ անեմ—կգրեմ Ձեզ, կարող եք միամիտ լինել, միայն պարապ մի մնաք, պործհցեք շարունակ— փող, փող հավաքեցեք և ծախսելումը ժլատ եղեք և զգույշ, նամակս գրված էր, որ քո նամակը ստացա...


Քո Ղագարոս Աղայանց


10. ՄԿՐՏԻՉ ԲԱՐԽՈԻԴԱՐՅԱՆԻՆ


(Թիֆլիսից-Մոսկվա)

1891 թ., փետրվարի 11, Թիֆլիս


Սիրելի Մկրտիչ,Աջաթև


Հոգյակս,


Եթե ես ծույլ եմ նամակ գրելում, դու ինձանից բեշրեթարն ես եղել, իսկ իբրև հրատարակիչ նույնպես իմ