գրումն ես։ Հրատարակչությունը մի տեսակ վաճառականություն է, Գուլամիրյանց և նմանները, որոնք իրանց կոչմանը ծառայում են ամեն կարելի եղած հնարնհրով, այնքան մեղադրելի չեն, որքան մենք, որ և ուզում ենք բան հրատաակել, և խորշում ենք այն հնարներից, որ դրա համար գործ դնել անհրաժեշտ է։ Այսպես են սովորեցրել ժողովըրդին, մենք մեր դանդաղկոտությամբ չենք կարող այդ հանգամանքի առաջքն առնել և արդարացնել մեզ իդեալական ձգտումներով, որ իսկապես մեր սրտումը չէ, քանի որ սրտով ցանկանում ենք, որ հազարավոր բաժանորդներ ունենանք, միայն թե այդ լինի ինքն իրան, կամովին։ Բայց այդպես նույնիսկ ամենախիստ բարոյական սկզբունքները լեն տարածվում... Չէ', պետք է դրել ամեն տեղ, պետք է դիմել նույնիսկ հարուստներին, որոնք ինքնաբերաբար բան անելու տրամադրություն չունին... Օ՜ն ուրեմն, ի գործ, Uնոր հոգվով։ Հայացքդ բուն գործի վրա— սխալ է, պետք է շտկես։ Իմ նկատի պետք է ունենաս, որ հայ ընթերցող հասարակությունը, ինչպես և ուսում ստացողը միայն հայի հաճախորդը չէ, այլ առավել ռուսի և սրա ուսումնարանն է մտնում, նրա տպածն է կարդում, իսկ իրանր մասամբ հարկի, մասամբ ամոթից և ստիպմամբ է ընդունում։ Ցանկանում է ազատ լինել, բայց ստրկությունը գերադասում է, որովհետև ազատություն ձեռք բերելու համար աշխատանք, Գանք, փող և զոհաբերություն է պահանջվում։ Մինչև երբ պետք է աչքերս փակենք և բանն այնպես չտեսնենք, ինչպես կա, այլ այնպես, ինչպես մենք ենք ցանկանում որ էիներ։ Գոնե ես պատրաստվում եմ նոր զենքով պատերազմելու, և եթե միտք ունիս շարունակելու «Հանդես»֊դ, ամենայն իրավամբ կարող ես վստա < լինել որ ես կլինեմ <<Հանդես>>֊իդ հառաջավոր զինվորներից մեկր։ Հարաբերությունս կտրել եմ «Աղբյուր»֊ից ու «Տարագ»֊ից, ոչ մի տող ոչ մի տեղ չեմ գրելու այլևս, բալդ «Հանդեսո֊իղ ուրախությամբ կաշխատակցեմ, գուցե Նլութապես էլ կարողանամ Օգնելու' դիմելով մի քանիսին, երբ դեպք լինի, ես քեզանից ավելի ցույց կտամ «Հանդես»֊ի կարևորությունը, բայց դո i
Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/520
Արտաքին տեսք