զարկել տվի, արդեն ստացած պիտի չինի, հաշիվը ես ինքս տեսա։ Բայը ինքը իմ հանձնարարության կշտովն անգամ չի անցել։ Ինչու փողը չեն ուղարկում...
Իսակին ասացեք, որ մեր Կարապետի առողջությունը շատ լավ է, իսկ Աղերը թոքախտ է ստացել, հույսը ձեզ վրա է, թե դուք ինչ խորհուրդ կտաք— գնա արդյոք արտասահման բժշկվելու, թե ոչ։ Ես ինքս մոտն էի, բայց ոչ մի խորհուրդ չավի։ Շնորհակալ եմ, լավ պատիվ տվավ, իր բոլոր փառքը ցույց տվավ, փառքի համար ամեն ինչ անելու պատրաստ է, բայց աջով ոչ մի կոպեկ չի տալ, եթե ձախը չպիտի իմանա։ Փող տալ—կնշանակե փող փչել. եթե փող չպիտի փչվի, փող տալն անօգուտ է համարում։ Այս աշխարհուսն է նրա դժոխքն էլ, արքայությունն էլ, դժոխքումը սատանաներին է խաբում, արքայությունումը — հրեշտակներին, և այնպես անմեղ և միամիտ ձևանալով, որ տեսնողը երբեքչի նկատի ոչ այս և ոչ այն։
Պարոններ, ի նչ եք ուղում ստանալ առանց տալու։Ամեն մի շենք հատակագիծ է պահանջում, իսկ նույնիսկ հատակագծի համար փող եք խնայում, ուրեմն ի նչ շենք
կարելի է սպասել ճեղանից։ Հարուստներից պետք է հումներս կտրենք, դրանք մեր մտավոր և բարոյական ղարդացման ուղին հարթելու համար ոչ մի նվիրաբերություն չեն ուզում անել, բայց կգա ժամանակ, և այդ ժամանակը հեռու չէ, երբ դրանք կքաղեն իրանց ժլատության պտուղը, երթ հրեից վիճակին կենթարկվին և ամեն տեղից վզակոթն երին խփելով դուրս կմղեն' հափշտակելով ունեցած չունեցածը Մանկիկիդ համ բույր, տիկնոջդ ողջույն...
Քո ․Ղ- Աղայանց
Հանձնարարությունդ Րաֆֆիի այրու մասին շտապով կկատարեմ և արդյունքի մասին կգրեմ։