սագրքերս գտնվելով հանգուցյալ կաթողիկոսի հաստատած դասագրքերի մեջ, վարչական հանձնաժողովը իրավունք չուներ թև գրավոր և թե՛ բերանացի պատվերներով արգելել տալ իմ դասագրքերի գործածությունը։ Ասում եմ բերանացի պատվերով, որովհետև թեպետ հանձնաժողովի շրջաբերականում իմ անունս տրված չէ, բայց Թիֆլիսի թեմի վերատեսչի շրջաբերականում առանձնապես շեշտված է իմ անվան և ազգանվան վրա, որպեսզի վարժապետները պարզիպարզո իմանան, թե հատկապես ում դասագրքերը չպիտի ընդունեն։ Այս առթիվ ես անձամբ դիմեցի Գեղամյան Եղիշե քահանային և նա ասաց ինձ. - Թեպետ հանձնաժողովի հրամանում ձեր անունը գրված չէ, բայց Մանդինյանը և Նահապետյանը բերանացի պատվիրեցին ինձ, որ ձեր անունը մտցնեմ իմ շրջաբերականում։ Բանից երևում է ուրեմն, որ մեջտեղ ուղղագրության խնդիրը մի պատրվակ է, աչքի ընկնողը ավելի անձնական թշնամությունն է և կուսակցական ոգին։ Ենթադրել կարելի չէ, որ նրանց նպատակը եղել է մեր դպրոցների մեջ ուղղագրության միակերպություն մտցնելը, քանի որ իմ դասագրքերս մեջտեղից հանելուց հետո էլ մյուս դասագրքերի ուղղագրությունը դարձյալ մնում է զանազան, ինչպես որ զանազան է նույնիսկ «Արարատ» ամսագրի ուղղագրությունը, ինչպես և մյուս լրագրերի։ Եթե վերջապես դրանց նպատակը ուղղագրությունը լիներ, չէին օգտվի իրենց միակ հայրենագետ անդամի բացակայությունից և վճիռ չէին կայացնի երկուսով, որոնցից և ոչ մեկը հայերենի ճիշտ ուղղագրության ձեռնահաս չէ, ուր մնաց որ, ինչ էլ որ լինի, նրանք իրավունք չունեին առանց բանի էությունը Զեր Ամենապատվությանը իմաց տալու, ինքնագլուխ հրաման արձակել և զրկել ինձ իմ միակ ապրուստի աղբյուրից։
Ահա այս թշվառ հանգամանքի վրա դարձնելով Զեր Ամենապատվության բարեգթությունը, խնդրում եմ ամենախոնարհաբար, որ վարչական հանձնաժողովի կարգադրությունը անվավեր համարեք։
Մնամ Ամենապատվությանդ խոնարհ ծառա
18-ին դեկտեմբերի, 1891 թ.
525