Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/526

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

13. ԱՐԻՍՏԱԿԵՍ ԵՊ. ՍԵԴՐԱԿՑԱՆԻՆ


(Բաթումից—էջմիածին)


1892 թ., ճոէնվարի 21, Բաթում


Սրբազան Հայր,


Եթե տերը հաջողիէ վաղը չէ' մյուս օրը ավստրիական ջողենավով ճան ասլարհ կընկնեմ ուղիղ Ցա-ֆա. այսպես եմ վերցրել տոմսակը։ Նախ Երուսաղեմ կերթամ և աղա կվերադառնամ Պոլիս։ Եմ մասին այռքսւն։ Բ-Թիֆլիսից դուրս դալիս Ձեզ մի գիրք ուղարկեցի, ենթագրելով, որ չեք ունենալ դուք։ Ժամանակ չունեի, որ հայտնի երեսները մատիտով գծեի և Զեդ աղատեի ավելորդ աշխատանքիդ. թերթեցեք ինքներդ և կգտնեք մեզ համար շատ հետաքրքրական երեսներ։ Մանավանդ այն երեսները, որոնցում խոսվում է Մատթեոսի և նրա ընտրության մասին։ Այդ գիրքը կարդալուց հետո ես մեր բոլոր ջանքը մի կատակերգություն համարեցի, թեև : Ինչ հանգամանքներ էլ որ լինեն, ջանք գործ դնել միշտ պետք է, լռություն ը և անտարբերությունը մեռելության նշան է. թող հաղթվենք, բայց կյանքի նշան ցույց տանք, շարունակ մաքառենք ալիքների դեմ, այդ էլ բան է, մեծ բան։


Իմ հետևից շատ բան կխոսեն և կտպեն, հույս ունեմ, որ ամենն էլ հօդս կցնդեն։ Ես ուրախ եմ, որ իմ հակառակորդները և նույնիսկ համախոհները չեն թափանցել իմ բուն նպատակի մեջ, և այն, որ ինձ համար մի երկրորդական բան է և աոիթ միայն, համարվում է բուն նպատակ։ Ինձ վրա գրված պարտավորությունը ես կկատարեմ ամենայն սրբությամբ, ինչպես ինձ տված մի ամանաթ տիրոջը հանձնելու համար։ Այս քան միայն։


Ձեր բռնած դիրքն ու ընթացքը, որ մեր բարեկամներից շատերին հաճելի չէ, ես ամենայն հոգվով գնահատում եմ Թիֆլիսում ինձ ասացին, որ <<Դանուբ» լրագրում Հայրիկի դեմ մի հոդված է եղել, ուր գրված է եղել, որ Ղազարոս Աղարսնցր նույնպես ընդդեմ է Խրիմյանին։ Այս գրողին եթե հանդիպեի, մենամարտության կհրավիրեի, և եթե հանձն