Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/528

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

սիրո, մեծ ընդունելության հանդիպերս։, բոլոր հանդիպողներիս սրտերն ու մտքերը նվաճեցի։ Եղան և մատնիչներ, ինձ հսկողության տակ ձգեցին, բայց ես Աթենքում լինելով' Երուս աղեմ ումն էի հսկվում 7 Վերին նախախնամությունը ինձ հովանավորում էր իր աներևույթ զորությամբ, և ոչ մի տեղ գիտակցաբար շեմ եղել, այլ դիպվածարար, կարծես աներևույթ տնօրենությամբ Երբ որ տեսնեմ Ձեզ, շատ բան կունենամ հաղորդելու, ե կգամ իատկից հետո, եթե նյութական հանգամանքներս ներեն։ Շատ շնորհակալ եմ ինձ ուղարկողներից, մանավանդ Գասպարյանցից։ Սրա շնորհիվ ոչ մի նյութական նեղություն չքաշեցի։ Հազար մանեթ նստեց (թղթադրամով) իմ գնալուս, բայց պետք է հինգ հարյուր հաշվել, որովհետև մեր թղթի արժեքը կիսով չափ ընկած է։ Քառասուն օր ջրի վրա եմ եղել, միշտ առաջին կլասում ։


Գասպարյանցը խնդրեց ինձ ծածուկ իմանալ Զարգարյանին հեռացնելու պատճառը, և նրա խաղացած գերի մասին։ Ես խոստացա։ Դուք, սրբազան, այս մի խնդիրս կատարեցեք։ Մի նամակով հայտնեցեք իրան նրա ուզածը, չմոռանաք ասել նաև, որ ես շատ շնորհակալ եմ իրանից, որ իմ ճանապարհորդությունս մի համալսարանի կուրս ավարտելու չափ արժեք ունեցավ ինձ համար։ Թող իմանա, որ ես երախտապարտ եմ զգում ինձ։ Այդ մարգր կարող է հաջողացնել, որ ես մի երկրորդ ճանապարհորդություն ևս կատարեմ։ Այս ճանապարհորդությունս ունենալու է խորհրրդավոր նպատակ, որի մասին կարող եմ անձամբ միայն խոսել։ Ես խոսք եմ տվել և ուխտել, պետք է կատարեմ ուխտս, եթե տ երբ հաջողի ի ձեռն ազնիվ բարեկամներիս Ես հիմա շտապում եմ գյուղ գնալու։ Մեկ շաբաթ է, որ քաղաքումս եմ։ Մնացի մի քանի հոդված «Մշակ»֊ին տալու համար. այնտեղից գրելու հնարավորություն չունեի, մեծ զգուշություն էր հարկավոր. երկիրը մի տեսակ պատերազմական վիճակի մեջ էր, լրտեսների թիվը շատ ստվարացած էր հայրը որդուն, եղբայրը եղբորը չի հավատում, լինի սա այ, թե տաճիկ, միևնույն է, կասկածն րնդհանուր է, մեծամեծ փաշաներ կան բանտարկված և նույնիսկ Վազի Օսման փա