Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/531

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ռաջարկել էիք ինձ երկու հարյուր մանեթ նվեր իբրև ճանապարհածախք, որ ես գամ Պարսկաստան և ծանոթանամ այդտեղի մեր ազդայնոց վիճակին և գործողներին։ Այս առաջարկությունը, թեև անակնկալ ինձ համար, իմ սրտին շատ մոտիկ լինելով՝ խորհեցինք պ․ Ռոստոմի հետ հետաձգել մինչև Հայրիկի գալը, երբ գուցե դուք ևս կգաք ի՞նչ անելու է և ի՞նչպես։ Իսկ եթե ինչ-ինչ պատճառով Ձեր գալն անհնարին կլինի կամ ոչ կարևոր, այնուհետ և մենք մեր անելիքը կանենք։ Եթե ամառվան շոգերից երկյուղ չունենայի, ես հիմա էլ կարող էի ճանապարհորդել, և որովհետև որևէ պաշտոնով կապված չեմ, կարող եմ ճանապարհ ընկնել սեպտեմբերից։


Ինձ հայտնի չէ, թե Դուք ի՞նչ արդյունք եք սպասում իմ ճանապարհորդությունից, իսկ իմ երևակայության մեջ նախագծված է հետևյալը։ Ներկայումս բավական խոշոր դրամատերեր կան, որոնք կամենում են խոշոր էլ կտակներ անել, բայց որովհետև թե՛ մեզանում և թե՛ Տաճկաստան ազգային հաստատությունները հափշտակության և օտարացման վտանգի են ենթարկված, այս պատճառով հարկավոր է բարեգործ անձանց ձեռնարկությունների համար ավելի ապահով տեղ ցույց տալ, իսկ այդ տեղը, իմ կարծիքով, կարող է լինել Պարսկաստանը։ Բայց հարկավոր է նախ լավ ծանոթանալ այդ երկրի հետ, մի տեղեկագիր կազմել, թե նրա ո՞ր կետերում կարելի էր ավելի ապահով լինել և ավելի արդյունք հասցնել թե՛ տաճկահայերին և թե՛ ռուսահայերին։ Այժմեն իսկ գիտեմ, որ քաղաքական տեսակետից ամենից ապահով տեղը կարող է Սպահանը լինել, այդտեղ կարելի է ազատ դպրոց և ազատ տպարան ունենալ, բայց այդ ազատությունը կարո՞ղ է արդյոք երկարատև լինել, անձերի քիմքից կախումն չի՞ ունենալ, մի ազատամիտ անձի չի՞ հաջորդիլ մի խավարամիտ անձն և ամեն ինչ տակնուվրա անել։ Կարելի է արդյոք այդտեղ որևէ գործ և գործող որևէ հաստատություն Անգլիայի պաշտպանության տակ գնել, գործել իբրև Անգլիայի հպատակ։


Իմ ուզած հաստատությունը՝ դպրոց և տպարան, կուզեմ,


531