բոլորն էլ։ Հաշիվ կստանամ և փողը կուղարկեմ։ Տարեմուտի երեկոյան Ճեմարանումը հանդես էր։ Կարդացին և քո «Շունն ու կատուն», շատ լավ կարդացին, բոլ ծիծաղեցինք։ Չէ՛, աստված չար աչքից փրկի, և մեկ էլ նոր աշխույժ և եռանդ տա, ձավար չանես, միշտ լավ աղաս, չհափշտակվես, խելքդ գլխիդ պահես, ազգային և ժողովրդական հողից չհեռանաս, քիչ կարդաս, շատ մտածես, ոգևորության րոպեից օգուտ քաղես, հորանջելով չգրես ոչինչ, այլ երկաթը միշտ տաք֊տաք ծեծես։
Մեր Սիմեոն Պառավյանից երկու նամակ եմ ստացել, պատասխան չեմ գրել, օդով ինչ պատասխանեի դարդակ։ էսօր լսեցի, որ դրա խնդիրը գաղել են վեհարանի դիվանատան նորդարականները, Խորեն Ատեփանեն հանել է և շատ զայրացել։ Ուրեմն շուտով մի տնօրենություն կլինի, կիմանամ և իրան կգրեմ։ Իմ վիճակի մեջն են և Արիստակեսն ու Երեմիան, ինչ անեն խեղճերը. նրանք նույնպես սպասում են մի բան լինի, որ իրան պատասխանեն։ Այսքանն իրան իմաց տուր, մինչև կգրեմ։ Իմ գրքի բանն ինչ դառավ, որտեղ մնաց։ Շատ շուտով իմ այդ երրորդ գրքույկից ուղարկիր ինձ երեք հարյուր օրինակ, որ այստեղից ուղարկեմ բաժանորդներին։ Մնացածը հանձնիր Կենտրոնական գրավաճառանոցին ու ասա Ստեփանին, որ իմ անունով ուղարկի այստեղ «Արություն և Մանվելիս» Ա գրքից 150 օրինակ, Բ. գրքից նույնպես 150 օրինակ։ Տեր Օհաննեսին, ձերոնց և Փիլիպենց ողջույն:
21. ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ
(էջմիածնից — Թիֆլիս)
Սիրելի Օհաննես,
Նամակդ ստացա։ Փիլիպի առաջարկությանը իմ մանկական երգերը տպելու վերաբերությամբ ահա թե ինչ կասեմ: Ես կարող եմ մի ամիս ժամանակով օտպուսկ