Կընտրեք ինքներդ, ինչպես կկամենաք և որքան կկամենաք։
Այստեղ ամեն ինչ թանկ է, հացից սկսած։ Դրությունս շատ վատ է և՛ նյութապես և՛ հոգեպես, նոր բան գրելու սիրտ չունիմ, շատ եմ հուսախաբված:
Ինչո՞ւ ես ուզում իմանար թե իմ գրական գործունեությունս երբ եմ սկսել։ Եթե ամյակ եք ուզում կատարել, դրա անունն անգամ չտաք, այդ բանը սրբապղծվեց․ երկար ժամանակ է պետք, մինչև սրբվի։ Փոխանակ ամյակ կատարելու, այսպիսի մի հարց տվեք ձեզ, թե՝ Աղայանցը որ մեռնի, նրա աշխատությունները չպիտի՞ տպագրենք։ Ուրեմն լավ չի՞ լինիր որ իր կենդանության ժամանակ անենք այդ, որ ինքն էլ օգնի, սրբագրե, կարգավորե և այլն։ Փիլիպն իզուր չէ ձեռնարկում այդ բանին, իհարկե մենակ չպիտի անե, այլ մի մասնաժողովով։ Ուրեմն նախ մի մասնաժողով կազմելու է ձեռնհաս և գրասեր անձինքներից և խորհրդածելու է։ Եթե խորհուրդը կգտնի, որ դեռ վաղ է, սպասելու է մինչև ես մեռնեմ, այն ժամանակ գործը հետաձգելու է, որովհետև ես դեռ մեռնելու միտք չունիմ, ուզում եմ ապրել մինչև 1912 թվականը, որ իմ երևակայությամբ շատ փառավոր տարի պիտի լինի ինձ համար, որովհետև այդ տարին ես կմեռնեմ…
Արասխանյանցը իր վերջին նամակով Փիլիպի դեմ շատ վայր գցեց իրան։ Հիմա դրանք որ կռվում են, իմ աշխատության վարձն ո՞վ պիտի վճարի։ Փիլիպից ես ստացել եմ 110 մանեթ։ Թե էլի որքան պիտի ստանամ, ինձ հայտնի չէ, կամ թե ով պիտի տա, նույնպես հայտնի չէ։ Այս բանը գուցե Փիլիպը գիտենա, մեկ իրան հարցրու, տես ի՞նչ է ասել իրան Արասխանյանցը, իսկ ինձ որոշ բան չի ասել, այլ թե՛ կվճարենք ըստ մեր սովորության, ես էլ ասել եմ. շա՛տ լավ։ Ինչ որ կտան, ստացիր և տպարանին վճարիր
արտատպության վարձր, բայց չխաբվես, շատ չտաս, Փիլիպը գիտե արտատպության գինը, հարցրու։ Գրքերը պիտի հանձնել մեր տերտերին - Բեգնազարյանցին։
Շատ ուրախ եմ․ որ Պռոշյանցի 35-ամյակն ուզում են առնել, ես էլ կմասնակցեմ կամ անձամբ և կամ հեռագրով։
Երևի «Թատրոն»-ի հրատարակիչներն են այդ գործի
539