Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/540

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

գլուխն անցել, Իրավ, այդ ի՜նչ «Թատրոն» է, ասում են դրանում ինձ հայհոյել են, Չի՜ լինիլ մի հատ ուղարկես, տեսնեմ ի՞նչ զատ է։ Այստեղ ոչով չունի։ Թեև դու հանձնարարություն կատարելսու սովորություն չունրս, բայց մեկ էլ եմ ուզում փորձել։ Արություն և Մանվելի Ա. գրքից 50 » » Բ. » 50 » » Գ. » 200 իմ կյանքի գլխավոր դեպքերը » 200 Այս բոլորը մի յաշչիկում դարսել տուր, հանձնիր «Նադեժդայի» կոնտորին, խնդրիր Սուլխանյանցին, որ շատ շուտով ինձ հասցնե էջմիածին, գրե իր մարդկանցը, որ առանց ուշացնելու շուտ հասցնեն... Այնպես պետք է անես, որ զատկից մի շաբաթ առաջ ստացած լինիմ, շատ հարկավոր է։ Մեր տերտերներին` տեր Օհաննեսին և տեր Արդամին հանդերձ ընտանյոք ողջունիք ինձանից և մերոնցից նույն պես Փիլիպենց։

Քո Ղ. Աղայանց

23. ՀԱՄԲԱՐՁՈԻՄ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ

(էջմիածնից— Թիֆլիս)

Մայիսի 7, 1894 թ., էչմիածին

Սիրելի Հմբարձում,

«Անճոռնի բադիկը» թող տպագրեն։ Եթե չեն ուզում, որ իմ ուղղագրությամբ տպագրեն, թող գոնե բայերում անխըտիր ՈՒ-ի տեղ վ գրեն, ինչպես «Մշակն» է անում։ Անունս հարկավոր չէ դնել, միայն իրանց օրագրությունում հիշեն, որ երկրորդ տպագրության իրավունքը վերապահված է թարգմանչին։ Առաջին տպագրությունը կարող են անել թվով 1200 օրինակ, որից ինձ կուղարկեն մի քանի օրինակ նվեր, ինչպես և «Չորրորդ Մոգից», որից ոչ մի օրինակ չեմ ստացել։