Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/542

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

սինոդի դոկումենտներն է աղավաղել, ուրեմն սա ևս կգլորվի շուտով։ Վահանն էլ, եթե հանձն առնի ճեմարանի տեսչությունը անկայս կերպով, մերժելով մեր խորհուրդն ու օգնությունը, կգլորվի անկանգնելի կերպով։ Վեհափառը պարբերաբար տկարանում է. այս երեք օր է, ոչ ոքի չի ընդունում։ Չի ուզում իր թուլությունը ու ծերութչունը վիզն առնել։ Չունի ոչ մի խելացի խորհրդական, իրանից խելոքին չի սիրում, չի մոտեցնում, ուզում է բարձր լինի կանգնած ամենքից։ Ինչևիցէ, ցգրութչուն...

Քո. Ղ. Աղայաց

24. ՆԱՏԱԼԻԱ ԱՂԱՅԱՆԻՆ


(Թիֆլիսից — էջմիածին)

[1894 թ., դեկաեմբերի 20, Թիֆլիս]

Սիրելի Նաաալիա,

Անուշ ջան,

Մենք ամենքս ողջ և առողջ ենք. այս տոն օրերին Մուշեղիկը մեզ մոտ է և կմնա մինչև հունվարի 9֊ը։ Այս քանի օրը գրել կարդալ կսովորեցնեմ և շուտով քեզ նամակ կգրի, այժմ բավականացիր պատկերովր։ Կոտեն խելոքացել է և շատ սիրով է վարվում ամենքիս հետ։ Ես կսպասեմ Մուշեղ Մաճիկոնյանին, որ հետս տանեմ գյուղ. դու արդեն գուշակեց ես այդ նամակումդ։ Նամակս ուշացրի, որ դատարկ չուղարկեմ, բայց շիրազրը գնացել է Կախեթ, նրան եմ սպասում, մի քանի հարյուր մանեթ կբերեմ, առայժմ յոլա գնացեք, շուտով ծախսի փող կուղարկեմ, որ մինչև իմ գալս նեղություն չքաշեք։ Կոտեն չալիշ է գալիս, որ տունը հետ աոնի, կարելի է որ հաջողի։ Ես էլ չալիշ եմ գալիս, որ մի պաշտոն գտնեմ, բանն էսօր էգուցն են գցում։ Հրատարակչական ընկերության մեջ է լինելու գործս, թարգմանություն և սրբագրություն է լինելու, Լավ գործ է և կհաջողի, որովհետև իմ տեղը րանոդ մարդ չունին։ Էլ ուրիշ ի՞նչ գրեմ, երեխանցս լավ պահիր, Լուսիկին: