28. ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈԻՄԱՆՏԱՆԻՑ
(Բոլնիս-խաչենից-Թիֆլիտ)
1898 թ. , հունվարի 14, հոլնֆտ
<<Մշակ>>֊ում հայտարարված էր, թե ով որ պատվեր ունի ստացած Հրատարակական ընկերությունից և մ ինչև ներկա հունվարի վերջը չի վերջացրել, պարտավոր է հետ
դարձնել։ Ես էլ ահա հետ եմ դարձնում <<Ռոբինզոն»-ն ու «Դոն Կիխոտ»-ը, թեև առաջուց էլ գրավոր հայտնել եմ, որ չեմ թարգմանելու։ Նոր պատվեր ունեի ստացած Կոտ Մուռլի կայի հեքիաթներից վեց հատ, որոնցից մեկը միայն հավանեցի և թարգմանեցի իմ լսածով, այսինքն' հեղինակը հեքիաթը կիսատ էր թողել գիտությամբ, իսկ ես լրացրի ինձանից այդ կիսատըt Եթե խմբագրությանը չի դուր գալիս իմ հավելվածը, կարող է առանց նրան ընդունել կամ իսպառ մերժել։ Դրա բնագիրն իրանցը չի, իմ գրքիցն եմ թարգմանել։
Մի լուր էլ կարդացի «Մշակ>>֊ում ը, թե <<Հրատհարակչան> ընկերությունը իրավաբանների խորհրդին է դիմելու, հեղհն ակների ու թարգմանիչների սեփականության իրավունքը որոշելու։ Այս նշանակում է, թե ընկերությունը մտադիր է իր բոլոր հրատարակությունները — լինին նրանք թարգմանություններ, թե հեղինակություններ — իր սեփականությունը դարձնելու։ Եթե չիրագործվի էլ այս մտադրությունը, ընկերության վրա ԿՂՐՈ 411 4ll տիտղոսը Միայն խոզերն են, որ կաղինն ուտում—լափում են և կաղնու արմատներր փորփրում։ Մի րոպե ենթադրենք, թե մեր տերության օրենքը տալիս է ընկերությանն այդ իրավունքը, բայց միթե քիչ իրավունքներ կան, որոնք կատարյալ անիրավություն են։ Ինչևիցե...
Կարդացի քո երկու ոտանավորներդ <Տարազ»-ումը, երկուսն էլ լավն էին։ Էլի լավ է գոնե <<Sարազ>>-ին աշխատակցել, քան ոչ մի տեղ։
Հիմա իմ մասին։ Մուշեղս, որ երկար տկարություն քաշեց, հիմա քիչ֊քիչ կազդուրվում է,