Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/552

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

այն ժամանակը, երբ մեր աղքատիկ գրականության ավելի ևս աղքատ մշակները արժանանում են օժանդակության։ Կեցցե՛ Մարդասիրական Ընկերությունը, որ այդ ցանկալի բանի անդրանիկ նախաձեռնողը հանդիսացավ։ Ընկերության խորհուրդը չսխալվեց և իր ընտրության մեջ, մեկին օդնելով իբրև զառամյալի և օգնության կարոտի, մյուսին իբրև երիտասարդի, բայց դարձյալ օգնության և խրախուսելու կարոտի։


Նյութական շնորհը, տաղանդը և ձիրքը պետք է տալ բարոյական շնորհք,տաղանդ և ձիրք ունեցողներին, եթե նրանք զուրկ են նյութականից։ Ըայց ինչպե՛՛ս ճանաչել իսկա1լան տաղանդներին։ նկարիչն ակներև է կացուցանում իր շնորհքը, երգիչ լսելի է կացուցանում իր ձայնի զորեղությունը եքաղց րություն ր, իսբանաստեղծին լավ ճանաչելն այնքան էլ հեշտ չէ։ Դրա համար հարկավոր էգեղարվեստագետ կրիտիկոս։ Գալով գնահատության, մեր մեջ անցվորականին— մոդայի հետևությամբ— ավելի են գին դնում, քան թե և հավիտենականին։ Օրինակ ձայնը սիրունության պես' մի անցվորական բան է։ երգիչները և դերասանները' որքան և հանճարավոր լինեն, իրենց ետքից թողնում են միայն իրենց սոսկ անունների հիշատակը, մինչդեռ տա¬ղանդավոր գրականագետը թողնում է իր հետնորդներինմտավոր և բարոյական անվատնելի հարստություն,— նրա տվածովն են ապրում նույնիսկ երգիչներն ու դերասաններըմի քանի դար շարունակ...


Այժմ մասնավորեմ ասածս։ Այս տարի ավելացնելով իմ և Շիրվանի թոշակը, պ, Թումանյանցինր թողել են անփոփոխ։ Միևնույն ժամանակ եթե լսածս սխալ չէաստված տա, որ սխալ լինի մի ձայնավորի համար որոշել են ամսական յոթանասուն ռուբլի։ Ինչով է ղեկավարվել արդյոք Ընկերության խորհուրդը իր այս որոշմունքի ժամանակ։ Երևիմի աղդեցիկ անդամ կարողացել է մյուսներին էլ ենթարկել իր ունեցած թյուրիմացությանը։ Ես իբրև պ. Թումանյանցին մոտիկից ճանաչող սրբազան պարտականություն եմ հակ մարում հայտնել քեզ իմ գիտցածս իբրև կտակ, որ դու էլ քո կողմից հայտնես ում որ պետք լինի։