Մեր նորահաս բանաստեղծների մեջ Հովհաննես Թումանյանցը շատ րարձր է ամենքից էլ և ունի փայլուն ապագա, թեև որքան էլ այդ ապագան փառավոր լինի, նա չի կարող նյութապես ապահովել իր և իր բազմանդամ գերդաստանի նյութական վիճակը։ Նա ունի բարձրաթռիչ երևակայություն, ճոխ և սահուն լեզու, խորաթափանց զննողություն և այն բոլոր հոգեբանական առանձնահատկությունները, որոնք պետք են մի ապագա ինքնուրույն բանաստեղծի տաղանդն ու հանճարը բնորոշելու համար։ Ասածիս համար ես ապացույց ունիմ ոչ միայն նրա արդեն տպագրված պոեմները, այլ մանավանդ չտպածները, որոնք գրած պատրաստ են արդեն։ Այս մարդը տարաբախտաբար` կամ բախտավորապես, ոչ մի այլ պարապմունքի ընդունակություն չունի։ Ինքը դեռևս չկա երեսուն տարեկան, բայց երեխայոց թիվը կես դյուժինից անցել է արդեն։ Ապրում է մի կերպ, պարտք ու պատուհասով, հուսալով, թե` այսօր է թե էգուց մի տեղից մի ողորմության դուոը կբացվփ։ Շատ և շատ ափսոս կլինի, եթե այդ դուռը չըբացվի, եթե հնար չտրվի երիտասարդ բանաստեղծին ֆիզիկապես կազդուրվելու և անվհատ կերպով իր կոչմանը ծառայելու։ Էլ չեմ երկարացնում։ Աշխատիր օգնողներ գտնել։
31. ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈԵՄԱՆՅԱՆԻՆ
(Նոր.Նախիջևանից — Թիֆլիս)
Սիրելի Հովհաննես.
Ողջ-առողջ տեղ հասանք։ Ծովային ճանապարհորդությունը հրաշալի էր։ Ահա իմ նոր հասցեն-֊ В НаХИЧвВаНЬ на Дону, 8-я линия, дом № 37, Агаянцу. Ձերոնց և բոլոր բարեկամներիս սիրալիր ողջույն։ Դեռ Ոչ չեմ տեսել, հաղորդելու լուրեր չունիմ, հետո կգրեմ։