Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/556

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Պարոն Սափարյաններին իմ սիրալիր ողջույնս կհաղոոդես առայժմ մինչև ինքս առանձին նամակ կգրեմ։

33. ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ

(Նոր-Նախիջևանից-Թիֆլիս)

1899 թ․․ փետրվար

Սիրելի Օհաննես.

Քո և Ֆիլիպի ուղարկած փողերն ստացա և բավական թեթևացա պարտքերիցս։ Ֆիլիպի գրածը չկարողացա կարդալ, այլ միայն գլխի ընկա, թե ինչ կլինի գրած։ Քարտուղարի նամակը նույնպես ստացա։ Սրա հետ ուղարկում եմ ստացագիրս, որ հանձնես ըստ պատկանելույն։ Անհամբեր սպասում եմ երկար նամակիդ։ Ես հիմա լավ եմ, ոտքի վրա եմ, բայց առողջությունս խախտված է։ Շատ ցավում եմ, որ թե՛ ֆիզիկապես և թե՛ տնտեսապես երկուսս էլ մի օրում ենք, և իհարկե՝ մեղավորը մենք ինքներս ենք։ Ֆիլիպին սիրալիր ողջույնս կմատուցանես։ Լավ ես արել, որ Արասխանյանցին 30 մանեթ ես տվել, թեև որքան և աշխատենք, դրան չենք կարող բարեշտկել։ Ինչ արած, եղածների մեջ լավագույնը էլի դա է․ անձնական պակասությունը իր անձին է վնաս բերում։

Տկարությանս պատճառով չեմ կարողանում մեր օր «Կյանք»-ի շաբաթական ժողովներին մասնակցել, այս պատճառով քանի ժամանակ է Մինասին չեմ տեսել, դեռ ցենզորից ոչ մի հոդված չի եկել, շատ դժվարություններ կան։


Ղարաբաղի բարբառում նորանոր գյուտեր եմ անում։ Էլի մի բան ուղարկեցի «Տարազ»-ին, շատ ցանկալի է, որ հողվածս անսխալ դուրս գար։ Թառայանցը քիչ֊քիչ համը փախցնում է կրոնական հարցում, շատ նեղ, շատ սահմանափակ է դրա հայացքը։ Այսպես ասա դրան իմ կողմից թող զգույշ լինի, կամ այդ մասին ոչինչ չգրե։ Լուսավորչականությունը հարատևելու համար՝ իր ոտքի տակ <հող>


556