Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/557

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

չունի. քաղաքական ուժ չունի։ Քեզ հետ շատ եմ խոսեցել այս մասինէ քեզ հայտնի է իմ հայացքը և ծրագիրը, որ հիմա կարծես ինքն իրան է կատարվում իբրև ժամանակակից պահանջ։ Թառայանցի լոգիկան շատ է ողորմելի, շատ է երեխայական։ Տիգրանին հորդորիր, որ խմբագրական ժողովներ ունենա, և գլխավոր հարցերը ժողովի առաջ քննության ենթարկե։ Կրոնի վրա այսօր կրոն ական տեսակետից չպետք է նայել, այլ զուտ քաղաքական, պրոպագանդան պետք է լինի քաղաքական։ Տաճկաստանում լուսավորչականությունը տեր չունի, տիրող լինել չի կարող...

Քո Ղ. Աղ.

34. ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ

(Նոր_Նախիչևանից— Թիֆլիս)

1898 թ., հոկտեմբերի 20, Ն. Նախիջևան

Սիրելիդ իմ Ասլան Բալա,

Տեր Հովսեփից նամակ ստացա, նա գրում է, որ դու ահա հինգ օր է, որ քաղաքումն ես։ Դու ինձ հեռագրեցիր Շուլավերից, ես էլ հեռագրով պատասխանեցի, հուսալով, որ այնուհետև նամակ կստանամ, բայց չստացա։ Իմ նամակներին չպատասխանեցին ոչ Պարզյանը և ոչ Պառավյանը։ Երևի քեզ չի էլ ցույց տվել։ Ես քո նամակը ստացա, նրանում շուտ պատասխանելու բան չկար։ Բերբերյանն ասաց, որ ինքը նամակ է գրել քեզ Խրիմից։ Ահա երկու անգամ է, որ պ. Մինասի մոտ ժողովվում ենք մի գրական գործ սկըսելու համար, բայց երևում է, որ խախալի գլխին ոչինչ չի մնալու, գրական գործ սկսել այստեղ շատ դժվար է, թեև Մինասը շատ տաք-տաք է կպած երևում։ Սմբատ Շահազիզի հասցեն էիր ուզել։ Նրա հասցեն ես ինքս չգիտեմ, մինչև հիմա Խրիմումն էր, նոր արդեն գնացել է Մոսկվա։ Քո մասին նրա հետ խոսել է իշխանուհի Թումանյանցը և նա շատ գոհ է մնացել նրա տված տեղեկությունից։ Այս