Հանդիմանում ես, որ Բելլամին եմ թարգմանեի ճշմարիտ է, որ Բևլլամին ներկան չի նկարագրում, այլ ապագան, բայց նա ապագաչիր քննադատում է ներկան։ Եվ ինչ որ ասում է, բոլորն էլ էն ա ա։ Լուարան կուլքյւն զրած: Ասածները զուտ ճշմարտություն են, ոչ մի նախագասությունը գիտության վերջին խոսքին հակառակ չէ։ Մեկը փոխանակ Մարքս, Էնգելս և սրանց նման հեղինակներ կարդալու, որոնցից ոչինչ չպիտի կարողանա հասկանալ, Բելլամին կարդալով, նրանց բոլորի ասածները յուրացրած կլինի։ Ահա մի այսպիսի վեպ է Բելլամին և նման չէ սովորական ուտոպիական ռոմաններին։ ճշմարիտ է կան դրա հակառակ խոսողներ, ինչպես կան և լուսնահաչ տվող շներ, բայց Ամերիկայումն արդեն տեղ-տեղ ձեռք են զարկել իրական լսցնելու նրա նախագիծը, որ միակ մ արդավարականն է, իսկ մեզ համար դեռ միայն իդեալ կարող է լինել։ Լավ են իրական կյանքից առած վեպերը, դեպի ապագա ձգտող հոգիներին միայն իդեալականը կարող է բավականություն տալ. մանավանդ երբ երկուսի—իրականի ու իդեալականի' ներկայի և ապագայի պատկերները դրված են լինում իրար մոտ։ Այսպես է վարվել Բելլամին, որ վախճանվեց այս տարի։ Եթե չես հավատում ասածիս, առաջ կարդա ու հետո դատապարտիր, թե ժամանակդ ինչու ես զուր կորցնում:
Դե հիմա գրեմ իմ մասին։ Ես էլի պիտի ընկնեմ մեր պատմական շան օրը։ Դրել էի Սիմոնին, որ քեզ ուղարկի մեր գյուղըt որ տեսնես ինչ կա, ինչ չկա։ Եթե նամակը քեզ ցույց չի տվել, շատ տմարդություն է արել, տեր Օսեփին գրել էի, որ թոշակս ստանա վարդապետից, երկու անդամ դիմեք է, բան չի կարողացել դուրս բերել։ Եկ' լսիր ինձ և մեկ անգամ էլ դու գնա առաջնորդի մոտ, խնդրիր, որ վարդապետին համոզե, որ խոզություն չանե ու իմ թոշակս վճարե սկսած օգոստոս ամսից։ Երկու ամսվանն ուղարկել ինձ, իսկ մնացածը տալ պ, Արասխան յանին ամսե ամիս, ինչքան որ ծախք կլինի արած բրոշյուրի արտատպության համար։ Ապա րեզ տեսնեմ, մեկ քաջություն արա, որ ասեմ իսկ և իսկ Ասլան Բալա ես։ Այս մասին տեր Օսեփին դրածս կարդա, Տիգրանին