Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/560

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վարդապետը շատ է համառում, Տիգրանին մեկ նամակ գրել տվեք Խորեն էֆենդուն։ Եթե Խորենը պատասխանն ուշացնե, մի հեռագիր տվեք։ Տիգրանի գլխին կանգնիր գրել տուր, կարդա և փոստը գրիր հեռագիրը' նույնպես։ Այնպես արեք, որ սինոդին դիմելու չդառնա։ Մեկ խոսքով մի թունդ ղալմաղալ սարքեցեք։ Գործն այնպես ապեք, որ անհաջող դեպքում բոլորն էլ ճշտությամբ արձանագրեք։ Գրքերս ռադ արա, որ էլ դրանց իզն ու թողը չերևա։ Դրանց պահելուց օգուտ չկա, բացի վնասից։


Մեր Աղաբեգին, որ իմ մորաքրոջ որդին է և մի լավ տղա է, ռուսաց բազարումը խանութպան, Աղաբեգ Հովսեփյան (մի անգամ միասին գնացել ենք մոտը ես ու դուն) ասա, որ իր ուղարկած մեր Սարգսի հիսուն մանեթն ես ստացա, թող էլի պահանջի ու էլի ուղարկի։ Ամռան պատրաստություն չունինք թե պաշարի և թե հագուստի կողմից։ Թող գինիս ծախել տա շուտով, ինչպես որ դրած եմ։ Անպատճառ տես և մոտ ծանոթացիր, շատ ազիզ և պատվական երիտասարդ է։ Նոր հասցեդ ուղարկիր, և երկար, շատ երկար նամ ակ գրիր։ Մերոնցից ձերոնց շատ բարև։


Քո Ղ. Աղայանց


Մեր Հայկանուշը Բաքվումը աղա է բերել. հիմի երկու թոռն ունեմ։


Սեդրակ թառայանցին ասա, դու խոստացար, որ քո բաժին <<Աղբյուր ու Տարազը>> կուղարկես ինձ, բա ինչու չես ուղարկում։ Հասցես էլ տուր, որ մահանա չանե։ Տեր Օհաննեսին և Տեր Հովսեփին բարև կանես իմ կողմից։ Տեր Օսեփից դժգոհ եմ, որ չկարողացավ մի քնձռոտ վարդապետի հաղթել, տեսնեմ դու ինչպես կանես։


Տունս փոխել եմ և ահա իմ նոր հասցեն. НзХИЧеВЗНЬ на Дону, на углу Первой Софиевской и 18-й линии, дом 8—10 г-ну Агаянцу.