Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/563

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ավելի թարմ և առույգ, բայց թոքերիս արյունը դեռևս շարունակվում է նույն գույնով և ծակոցն է լ ավելի է զգացվում հազալիս և փռնգտալիս։ Քառասուն տարվա ծխած թյությունիս թույնն է, որ դուրս է գալիս այժմ այդպես բարկացած։ Այլևս չունեմ առաջվա շնչարգելությունը և ծընկներիս թուլությունը. երեկ շատ հեշտությամբ բարձրացա տեղիս հյուսիսային կողմի սարի գագաթը, որտեղից երևվում են թերակղզու բոլոր լեռների գագաթները։ Հրաշալի երկիր է։ Եթե այս ամառ այս կողմերը գալու լինիս, անշուշտ ինձ իմաց կտաս։ Ես մտադիր եմ մի թեթև ճանապարհորդություն անել ծով ու ցամաքով, ոտքով ու ձիով, եթե կարողացա թույլտվություն ձեռք բերել։ Շատ ափսոսում եմ, որ չկարողացա վերջին րոպեին քեզ մնաս բարովի գալ։ Մի կողմից հորդ անձրև, մյուս կողմից անօգնական լինելս ինձ խանգարեցին և արգելք եղան մտադրությանս։ Պիտի մտնեի նաև տեսչի և օգնականի մոտ և շնորհակալությունս բոլոր ուսուցիչներին նրանցով հայտնելու, բայց չկարողացա։ Թող չկարծեն, որ իմ վարմունքս անքաղաքավարությունիցս էր։ Իմ և մերայնոց կողմից տիկնոջը և մայրիկիդ հայտնիր մեր խորին հարգանաց հավաստիքը։

Քո Ղ. Աղայանց

37. ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ

(Հին խրիմից-Թիֆլիս)

1899 թ., հունիսի 11, Հին-Խրիմ

Սիրելիդ իմ Ասլան-Բալա,

Վերջապես երկար նամակդ ստացա։ Շատ ուրախ եմ Պերճի հոբելյանի հաջող անցնելուն։ Թող ամաչեն մշակյանները, եթե միայն ամոթ ունեն երեսներին։ նրանից հետո հերթը ոչ թե իմն է, այլ Երիցյանինը, որ մեր մեջ ամենից բազմավաստակն է: Մեր բանը հեշտ է, որովհետև «մեր: