Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/564

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

աղունհ աստված է աղացել>>, բայց Երիցյանը ինքն է աշխատել առանց աստծո օգնության, դրա համար էլ ավելի է արժանի մարդկային օգնության։


Ես հիմա ոչ միայն կատարելապես առողջ եմ, այլև տասը տարով ջահիլացել եմ, այնքան առույգ և թարմ եմ զգում ինքս ինձ, Երկար կլինի պատմելս, թե ինչպես առողջացա, կարճն այս է, որ ես ինքս ինձ բժշկեցի իմ երևակայած հնարներով, բայց գիտակցաբար, հաշված և կշռված։ Իզուր չէի ընտրել ես իբրև բնակության տեղ այս Հին Խրիմը, ուր կան անմահական արոտներ, ծաղիկներ և ջրեր, չհաշված զովասուն անտառները։ թե մեր սարերը ինչպես դրախտային խոտ ու ծաղիկ ունեն,— քեզ լավ հայտնի է, բայց պետք է խոստովան իմ, որ այստեղինը մերինից անցնում է իր սաստիկ հոտավետությունովը և գույնի պայծառությունովը։ Գուցե պատճառն այն է, որ այս տարի սաստիկ երաշտ է, արոտները ջրալի չեն։ Զբոսնելիս հայտնի ծաղիկների հոտը քսան և երեսուն քայլից արդեն բուրում է, իսկ երբ հասնում ես թուփերին, ակամա գլորվում ես մեջներին։ Ահա այս ծաղիկներիդ մի քանի խուրձ քաղեցի, խաշեցի, վաննա շինեցի և մտա մեջը, լավ քրտնեցի։ Այս բանը կըրկնեընվեց անգամ — օրամեջ, այսինքն երկու օրը մեկ ան գամ։ Այս մեկ։ Մեկ կին գտա, այսպես բաների հավատող ցուրտ քաշողք խոտերով բժշկություն անող։ Սրան էլ հանձնարարեցի մասաժ անել — ստամոքսիս վերին մասերում, սրտիս երկու կողմը, թոքերս, լյարդս, որ սաստիկ ուռած էր։ Մեկ կողմից վաննան, մյուս կողմից մասաժը իսպառ հալեցրին ինչ որ ուռույցներ կային, թոքերս մաքրվեցին, լյարդս բոլորովին առողջացավ։ ԵՐոՐԴԸ Գլխավորը չպետք է մոռանալ։ Վաննա ընդունելուց և մասաժ անելուց հետո դուրս եմ գալիս զբոսնելու որպես թե, բայց իսկապես երկար մացիոն եմ անումճ պտտելով անտառներում և դաշտերում, լողալով անմահական օդի մեջ։ Ահա այսպիսով ինձ բոլորովին առողջացրի։ Հիշում ես անշուշտ, որ շատ անդամ տանից դուրս դալով, ճամփի կիսին մնում էի կանգնած, առաջ գնալու հարաքաթ չունենալով, կարծես սանձված էի և մեկը ետևիցս քաշում էր սանձերս։ Հիմա եկ