տես, ինչպես եմ եղջերվի նման վազում զառիվեր։ Հին տկարությունս Ն. Նախիջևանում ավելի սաստկացավ, այստեղ դուրս փախավ ինձանից։ Հիմա իմ քեֆին քեֆ չի հասնիլ։ Մի լավ շվի էլ ձեռք եմ բերել, շարունակ ման եմ գալիս սար ու ձոր ընկած և անտառները դրմբացնում եմ սրնգի ձայնով։ Միով բտնիվ՝ ես հիմա ֆիզիկապես և հոգեպես անսպասելի կերպով շատ առողջ եմ, այնպես որ, ինչպես ասացի, տասը տարով ինձ ջահելացած եմ զգում, որովհետև տասը տարի կլինի, որ այսպես չեմ եղել։
Մնում է տնտեսականը։ Մեր Ազաբեգի (մորաքրոջս որդու) շնորհիվ երկու ամսվա ապահովություն ունիմ, որովհետև գինիս ծախվել է վերջապես՝ վեդրոն մեկ ռուբլիով և
երկու հարյուր մանեթ փող եմ ստացել։ Հիմա մեկ ծիծաղ ասեմ։ Դու գրել էիր, որ Բաքվից էլ հույս չկա, իսկ [Լևոն] Մանվելյանցը գրել էր, թե հասցեդ չգիտեն, որ թոշակն ուղարկեն։ Հասցես հեռագրով հաղորդեցի… պատասխան չկա։ Լևոնին էլ նամակ եմ գրել, նա էլ է լռել. երեի չգիտե խեղճը, թե ի՞նչ պատասխան տա։
Հիմա գանք նամակիդ գլխավոր մասին - գրում ես, թե լսել եմ, որ Ս․ Պառավյանցին նամակ ես գրել։ Այդ ով որ քեզ ասել է, գլուխը քարովն է տվել։ Եթե ինքն է ասել, առավել վատ։ Եթե հետը խոսում ես, կասես, որ ինձանից նամակ չսպասի, նա ինձ համար գոյություն չունի այլևս, իբրև սուտ մարդ, սուտ բարեկամ:
Երեկ ստացա Նախիջևանի փոստում հավաքված նամակներն ու լրագրերը։ «Տարազ»-ին օրինավոր աշխատակցում ես։ Իսկ վարձատրությունը… - իրավի, որ քո մասին պետք է լուրջ կերպով մտածել։ Մենք եթե ապրել ենք մինչև այսօր, գրչով չենք ապրել, այլ ուսուցչությունով գլխավորապես, իսկ դու ուզում ես գրչով ապրել։ Պահանջդ իրավացի
է, բայց հասկացնելու է, որ իրավացի է։ Ինչպե՞ս անենք։ Արդյոք չգրե՞նք այդ մասին։ Ինչո՞ւ չգրենք։ Ես ինքս կգրեմ Տարազումը-ը թե՝ բանն, ահա, այսպես-այսպես է։ Թե ի՞նչ կգրվի և ինչպե՞ս, այդ կկարդաք ձեր շրջանում, միայն առաջ պիտի քեզանից թույլտվություն ունենամ։ Մեկ որ սկսեցի, պիտի շարունակեմ, մինչև որ դու տարեկան
565