Ինչ էլ արած լինի, դարձյալ արժանի է դա պաշտպանության։ Դու, ինչպես երևում է, դեռ չես հաշտվել հետը։ Արասխանյանից չպետք է խռովել, որքան էլ որ մեղավոր լինի նա, ընդհակառակը՝ պետք է առավել ևս մոտենալ։
Հուսիկի մասին շուտ գրիր, ինչո՞ւ է եկել, ո՞ւր է գնում։ Էջմիածնի մասին երկար գրիր նորություններ։ Արդյոք կաթողիկոսը Սաղմոսավանքում մշտապես չի՞ մնալու, էլ ի՞նչ ունի էջմիածնումը, ի՞նչ իշխանություն, ի՞նչ իրավունք - եպիսկոպոսնե՞ր ձեռնադրելու…
Խորեն սրբազանի հետ շուտ-շուտ ենք տեսնվում։ Սա գրել է իմ թոշակի, մասին նույնպես Բաքու, բայց նմանապես պատասխան չունի, չնայած որ երրորդ անգամ էլ կրկնել է։ Այս ի՞նչ է նշանակում։ ինչո՞ւ չեն պատասխանում կամ ինձ, կամ նրան։ Երեխոցդ հայբույր, տիկնոջը մերոնցից բարև։
38. ԱՎԵՏԻՔ ԱՐԱՍԽԱՆՅԱՆՑԻՆ
(Հին Խրիմից-ԹԻֆլիս)
{{Աջաթև|1899 թ., [հունիսի սկզբին]
… Սա մի կատարյալ դրախտ է օդի ու ջրի կողմից, ինչպես և պտղառատ անտառների և հոտավետ արոտների ու ծաղիկների կողմից։ Այս տեղի հայերի թիվը շատ քիչ է ու
եղածներն էլ աղքատ են։ Քաղաքը ինքը մի գյուղի պես է և գյուղի էլ չափ։ Կյանքը նահապետական-գյուղական է։ Ջրառատ է, ամեն բակում մի աղբյուր կա։ Գավառի հիվանդանոցն էլ այստեղ է շինված, բայց մեջը հիվանդ չկա։ Այստեղ սովորություն չկա հիվանդանալու. և ոչ էլ մեռնում են։ Երևի շատ ապրելուց միայն հոգնում են և հանգստանում մի անգամ ընդմիշտ… Այսուամենայնիվ քաղաքը չի աճում, այլ նվազում է, որովհետև բնակիչները այստեղ ապրուստ չգտնելով գաղթում և պանդխտում են։ Այստեղ շատ ապրելու տեղ է, բայց ապրուստի տեղ չէ… Այստեղից մոտիկ է Ս․ Խաչ վանքը, ուր է Խորեն սրբազանը (Ստեփանե)։
567