ես արդեն, վնաս չունի, թող այնուհետև ինքը մեկից պարտք անի ինձ համար և ուղարկի շուտով։ Զոքանչիս մասին վատ լուրեր են հասել մեզ, մերոնք սգվորի պես են։ Եթե փող ունենայի, սրանց կուղարկեի օր առաջ, բայց հնար չկա , մեր նյութական վիճակը մարտ ամսի նմանությունը ունիայնքան փոփոխական է։ Հասցես արդեն դրել եմ քեզ Феодосия, Агаянцу.
(Թեոդոսիայից — Թիֆլյիս)
1899 թ. նոյեմրեր 6, Թեողոսիյ
Հոկտեմբերի 29֊ի գրած նամակդ ստացա։ Տարակույս ունես, թե ինչպե՞ս Հին Խրիմից ընկել եմ Թեոդոսիա։ Այս բանն իմ կամքով է եղել ու այն էլ մեծ դժվարությամբ —
զկնի բաղում աղերսանաց, ուրեմն կարող ես միամիտ լինել։ Քո նամակիդ հետ ստացա և վենետիկցոց նամակը, որով շնորհակալություն են հայտնում իրանց խնդրած գըրքերն ստանալուն համար։
Սրանից առաջ դրած նամակս արդեն ստացած կլինիս ու գուցե արդեն պատասխանած։ Թող այս նամակս վերջինը լինի, սրան պատասխանելն ուշ կլինի, մենք արդեն այդտեղ կլինինք կամ ճանապարհին, որովհետև այդտեղից նամակները երբեմն միայն յոթն օրումն են հասնում, իսկ սովորաբար 14 օրումն է հասնում։ Զաքվից ստացած լուրդ'
մեր թոշակը շարունակելու մասին' ինձ անհավատալի է թվում, բայց եթե ուղիլ լինի, պետք է մեծ բախտավորություն համարենք երկուսիս համար էլ։ Միասին որ կլինինք, եթե իրոք չհարստանանք, միմյանց մխիթարելով կհարստանանք — զգալի նեղություն չենք ունենալ։ Հանձդ առած պաշտոնը շատ հարմար է, դասերդ նմանապես։ Մնում է ե