Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/57

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

շարունակել ուսումնառությունը այլևս, և կամ նույնիսկ ծնողները փոքր-ինչ գրաճանաչ առնելեն զկնի, տալիս են վաճառականի։ Իսկ ուսման մեջ պահում են իրենց որդիքը այն ծնողները, որք կամենում են որդոցը մի օր հոգևորական կամ աստիճանավոր տեսնել: Չասենք, որ կրթության վերա այսպիսի գաղափար ունենալը տգիտություն է, բայց և այսպես դոքա չեն հասնում իրանց նպատակին։ Դոցա որդիքը փախչում են մինը վարժապետից, մյուսը վարպետից, երրորդը պարոնից և ի՞նչ է սոցա փախչելու պատճառը, եթե ոչ այն բարբարոսությունը և կեղտոտությունը, որ տիրում է այդ երեք տեղերն ևս։ Եվ ի՞նչ բարի բան կարելի է հուսալ այնուհետև, երբ քաղաք տեղը դատարկաշրջիկ երեխայք շատանում են և սկսում են փողոցե փողոց թափառել… ո՞ր ազնիվ և բարեսնունդ ընտանիքը չէ գանգատում միշտ, որ յուր դրացու երեխայքը՝ իրանց անկրթությամբը վատ ազդեցություն են գործում իրանց բարեկիրթ երեխայոց բարոյականության վերա:

Պետք է գիտենալ, որ առաքինության մեջ զարգանալը շատ նմանություն ունի մոլության մեջ զարգանալուն, եր-

1 Տփխիսում ազգային ուսումնարանները հետզհետե բարեկարգվելու վրա են և այլևս չեն երևում այն վարժապետներից, որոնք մի քանի տարի առաջ ավելի դահճություն, քան թե վարժապետություն հին անում։ Բայց քանի որ ժողովրդի հասկացողությունը ուսման մասին դեռևս շատ ստոր է, չպիտի գնահատեն այն սրտացավ երիտասարդներին, որոնք վերջին ժամանակս այժմյան հոգաբարձության շնորհիվ ընտրվեցան ծխական ուսումնարանների համար: Փորապաշտ հայերի քունը չի տանում, երբ փոքր֊ինչ պա′ասոմ է կախեթին, բայց ամենևին հոգները չէ, եթե իրանց զավակը ո՛չ թուղթ ունի և ո՛չ գրիչ և ո′չ յուր ամենահարկավոր դասագիրքն անգամ։ Իմ աչքովս տեսել եմ շատ երեխայք, որոնք պաղատելով խնդրում են իրանց մորը, որ փող ուզե հորհդ մի քանի թաբաղա թուղթ գնելու համար, բայց դորանով ուսումնասեր զավակը տեղիք է տալիս յուր մորը ծեծվելու յուր տղամարդից: Ո~հ, էլ ի՛նչ մեծ ցավ, քան թե այս կարող է քինել աշխարհքիս երեսին... երեխան կարդալ է ուզում, գիրք չունի։ Վարժապետը վարձատրություն չի ստանում միմիայն նորա համար, որ յուր առ աղգն ունեցած պսրտականությունը ճշտությամբ և հավատարմությամբ է կատարում։