Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/570

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

րեխանցդ համար բարերարներ գտնել, իսկ այդ, իմ կարծիքով, դժվար չէ։ Եթե ամեն մեկը տարեկան առնվազն երկու հարյուր մանեթ ունենա, էլ ինչ դարդ կունենաս այնուհետև։ Չէ, դարդ մի' անիլ, աստուծով գործդ լավ կերթա, իզուր մի՛ հիվանդանալ շուտ շուտ։

Մեզ համար հարմար բնակարան չի գտնվիլ արդյոք ձեր թաղումը։ Հարկավոր է երկու սենյակ, մի խոհանոց, կամ մի մեծ սենյակ և մի խոհանոց։ Եթե լինի, աչքադրիր։ Մենք որ քաղաք մտնենք, կիջևանենք քեռուս աղջկա մոտ, որ իր սեփական տանն է կենում ПеТХаИНСКаЯ փողոց N9, Անանիա Պապովյան։ Նրա մոտ էր իմ զոքանչը, որ այժմ, ինչպես լսեցինք՝ կաթված է ստացել և գնացել է մեր գյողը՝ իր քրոջ մոտ։ Մեզ հայտնի չէ, թե արդյոք ողջ է, թե մեռած, և լավ է, որ անհայտ էլ մնա մինչև մեր գալը։ Գրել ավելորդ է… եթե ողջ չէ…

Քեզ և քոյիններին մերոնք բարևում են։ Նատալիան ուզում է, որ Օլյան ութ երեխա էլ բերի և ամենի էլ թագին արժանի լինի։ Ում համար բերելը հեշտ է, վնաս չունի, թեկուզ շատ բերե, բայց եթե դժվար է, աստվածային պատուհաս է․․․

Տեր Օհաննեսին ամենքիցս ողջունիր։

Դու գրել էիր, որ տեր Օսեփի մասին երկար կգրես, իսկ հիմա արժանի չես համարում նրա մասին գրել։ Սուտ չեն ասել, թե՝ «Շատ մի՛ սիրիլ ատել կա>>։ Ես նրանով երբեք չեմ հետաքրքրվել և հիմա էլ չեմ հետաքրքրվում, միայն որ գրել էիր, թե «քաղաքիցս քշում են», ուզեցա իմանալ, թե ինչ առիթով են քշում։ Կգամ, կիմանամ․․․

Տիգրանի «Սուրհանդակ»-ը քանի գնում... չգիտեմ ինչ անվանեմ, Երևում է, որ մենակ է բոլորովին։ Մեծ-մեծ անուններ է տալիս միշտ, բաց անուն կրողներից ոչ մեկը մեջտեղ չի երևում, Եթե մեծ ճանապարհի վրա, մի չոր անապատում մի հյուրանոց լինի, ով որ անցնելու լինի պետք է իջնի նրանում, թեկուզ տերը ինչ ուղի լինի, ձի չեղած տեղը գոմշի վրա էլ են նստում... մախլա՛ս․․․

Քո Ասլան-Ապեր

570