42, ԽՈՐԵՍ ԵՊԻՍԿՈՊՈՍ ՍՏԵՓԱՆԵԻՍ
(№ադոսիայյւց—2{ւն-Ղ*փմ)
1899 թ., նոյեմբեր 30, թեոդոիա,<<НовОрОСийсКЬ>> շոգենավում
Սրբազան հայր
.
Մնաք բարյավ։ Խորին շնորհակալություն իմ և իմ ընտանիքի կողմից սրբազանությանդ սիրալիր հյուրասիրոլթյան և խնամակալության համար։ Երբեք չենք մոռանալ։ Շիշերը հանձնեցինք Խանոյան վարդապետին Ձեզ հասցնելու համար։
Ղազարոս Աղայան
43. Անահիտ ԱՂԱՅԱՆԻՆ
( —Թիֆլիս)
1901 ք. մարտ 9,
Ստացել եմ քո երկու նամակն էլ։ նախ պատասխանեմ առաջինին։ Ես ընդդեմ չեմ ձեռագործ սովորելուդ, ընդհակառակը, շատ ուրախ եմ։ Դու գտնում ես, որ այդ արվեստը կարող է ժամանակին օգուտ տալ քեզ նյութապես, իսկ բացի նյութականից նկատի ունիմ և գործի բարոյական կողմը։ Աշխատությունը բոլոր առաքինությունների մայրն է, ինչպես ծուլությունը ծնող է ամենայն մոլության։ Անգործ մնացող հողի վրա բսնում են ամեն տեսակ անպիտան խոտեր, իսկ մշակվող հողը, որ նպատակ ունի շատերին սնունդ տալու իր բերքովը, զարդարվում է ամեն տեսակ բարիքով:
Դու և քո մյուս քույրերդ սովորություն ունեք մեղադրելու ինձ, որ ես ձեզ բարձր կրթության չեմ տվել, առանց համոզվելու, որ այդ անկարելի էր։ Ես ծառայում էի իմ ազգիս, իբրև հարազատ ծնողիս, բայց այդ ծնողը շատ անգութ էր դեպի ինձ իր անպատրաստության պատճառով։ նա դեռ