կամ մի՛թե դու չես գալ, Միասին եկեք մի քանի օրով և թող Փիլիպը մեզ ծանոթացնե նոր շրջանների հետ։ Դու չգրեցիր ինձ, թե կաթողիկոսը ինչ հիման վրա է մերժում իր հայրապետական խոսքը իմ թոշակի տվչության մասին։ Արդյոք դու ինքդ անձամբ առանձին խոսե՛լ ես։ Էլի մի փորձ արա, ով գիտի, գուցե մի բան անի։ Ասա` մեկ անգամ մի տուր և վերջացրու: Եթե չի անիլ, գոնե դու էլ վկա կլինիս մի սրբազան խաբեբայության Ես չգիտեմ զատկին կգա՜մ, թե չէ։ Հավանական է, որ չգամ, որովհետև ետ գալը դժվար է` մեկ, և մեկ էլ որ մայիսի վերջին բոլորովին այդտեղ եմ լինելու։ Երեխադ մկրտիր, եթե չես մկրտել։ Թող էլի մեր Մուշեղը նի կնքահայր, որ ուրիշի մուննաթը չքաշենք։ Ձերոնց բոլորին և տերտերին` ողջույն։
45. ԵՐՎԱՆԴ ՇէԱԱԶԻԶԻՆ
(Թիֆլիսից—Նոր-Նախիջևան)
Սիրելի էրվանդ,
Ստացա շնորհավորական նամակդ։ Շնորհակալ եմ։ Ընդունիր ընտանիքիս կողմից, այլև մեր Սանդրոյի ու մորը կողմից փոխադարձ բարևներ քեզ և քո պատվական ամուսնուն։ Թեպետ ինձ արգելել է բժիշկս գրիչ բռնել, բայց չեմ կարող չկատարել հանձնարարությունդ Ռափայելի մեծ եղբոր Օհաննեսի վերաբերությամբ, դոնե մի քանի խոսքով։ Ամիդին ուներ ծխախոտի հարուստ գործարան և մագաղին։ Տիկին Ամիդին իր ամուսնու մեռնելուց հետո երկու որբ ուներ` փոքրահասակ մի աղջիկ, որ մեծն էր և մի տղա։ Բացի դըրանցից, նա իր մոտ պահում էր և իր հարազատ քրոջ աղջիկը։ Ահա այս աղջկա հետ ամուսնանում է Օհաննեսը և դառնում: