Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/575

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Է տիկին Ամիդի թե փեսան և թե ամեն ինչը… որովհետև իր ձեռքն է առնում թե մադամին և թե նրա ունեցած չունեցածը։ Օհաննեսր Պատկանյանների մեջ միակ գործնական տաղանդն էր։ Նա չէր հավանում գրողներին, մանավանդ բանաստեղծներին համարում էր անխելք ու արսրզ, այսպես էլ անվանում էր Ռափայելին։ Այսուամենայնիվ անխնամ չէր թողնում յուրայիններին։ Սա, այս Օհաննեսը, իր ծխախոտի գործարանի յառլիկներր տպելու համար մի վիմատպության մամուլ ուներ, դրա վրա ավելացրեց և մի տպագրական մամուլ։ Պետերբուրգում վաղուց ի վեր գոյություն ուներ մի հին տպարան, որ հայերեն տառեր ուներ. ահա այգ տպարանը կամ ասել՝ դրա ավերակը չնչին գնով գնեց Օհաննեսը և ինձ հրավիրեց կարգի բերելու։ Ես էլ կարգի բերելով ցրված զանազան չեղվի տառերն ու բորդյուրները, միջիցը գտա այնքան հայերեն տառեր, որ կարելի էր մինչև 16 երես բան շարել։ Եվ հենց դրանով էլ սկսեցինք տպել Մեծին Պետրոսի պատմությունը, որ նույնպես ունի յուր պատմությունը, որի մասին ակնարկություն կա և «Իմ կյանքի գլխավոր դեպքերում»-ում։ Դրանից հետո սկսվեց «Հյուսիսը», որի համար ես տառեր ձուլել տվի Լեմանի ձուլարանում։ Այդ բոլորի ծախքը հոգում էր Օհաննեսը, և իր հորն ու մորը և Ռափայելին էլ նա էր պահում։ Հենց այդ միջոցին (1863-ին էր կարծեմ) տեր Գաբրիելի միջամտությամբ, նրա որդի Ռափայելը ուզեց Օլգային և դառավ իր եղբոր քենակալը կամ դրա պես մի բան: Ռափայելր, որ ավելի մոտեցավ մադամ Ամիդին իբրև նրա հարազատ աղջկա ամուսին, բայց նրա գործերում չխառնվեց, այլ կարծես փախավ ու փախցրեց կնոջը այդ շրջանից, որ բավական մութ կողմեր ուներ… Օրինակ՝ այդ ժամանակ այրվեց գործարանը, որ ապահովացրած էր լավ գնով։ Բայց թե որքան շահեց այդ բանիդ Օհաննեսը, չգիտեմ։ Այն էլ չգիտեմ, թե ինչպես սնանկացավ Օհաննեսը և կորցրեց թե՛ գործարանն իր մագազինով և թե տպարանը։ Այդ բաները պետք է որ գիտենա Ռափայելի կինը, իսկ եթե չգիտե, Պետերբուրգում դեռ կենդանի են այն Ժամանակվա մարգիկը, օրինակ Եզյանը, Խ․ քահ․ Խանդարջյանը և այլք։ Այդ Օհաննեսը երևելի տիպ է մի վիպա֊


575