սանի համար։ Այս մարդը ամեն հարստություն կորցնելուց հետո, Թիֆլիսում եկավ մոտս 1890 թվին շատ խեղճ և կուչ եկած։ Ասաց, որ նկարչությունով է ապրում, թե ընտանիքով Թիֆլիս է եկել և խնդրում էր, որ իր համար գործ գտնեմ նկարելու։ Սրանից հետո ես ինքս տատանյալ վիճակի մեջ լինելով՝ էլ չիմացա ո՞ւր գնաց և ո՞րտեղ վախճանվեց կամ ի՞նչ եղան իր որբերը։ Դրա կինը, որի անունը մոռացել եմ, մի շատ համեստ ու պարկեշտ աղջիկ էր, մի մանուշակ էր փշերի մեջ ընկած, իսկ տիկին Ամիդին, որին գուցե դու էլ տեսած լինես այդտեղ, մի շատ փչացած ու տերտուված անձն էր, Նալբանդյանի նամակը 64-ին կլինի գրված, երևի գործարանի կրակվելուց հետո։ Ինչքան գիտեմ նամակները բանտից Եզյանին էր գրում, ուրեմն ամենից լավ նրա ակնարկությունները Եզյանը կիմանա։ Պատկանյանների էլ վերջին օրերը նա լավ կիմանա, քանի որ տեր Գաբրիելր նրա մոտ էր։
Հ․ Գ. Բացատրություն, թե ինչու է արգելված ինձ գրիչ բռնել։ Իմ ունեցած ընդհանուր տկարությանս վրա ավելացած է և профессиональная ասված ցավը, որ իմ վերաբերությամբ կնշանակե՝ գրողի ցավ, այսինքն գրելուց առաջ եկած։ Աջ թևս կուչ է գալիս և գրիչ բռնող մատներս ցնցվում են։ Բժշկվում եմ էլեկտրականությամբ և մասաժով, բայց և պահանջվում է գրիչ չբռնել գոնե մի 6-7 ամիս։
Մոտ ժամանակներս Սմբատս ինքնաբերաբար ուղարկել էր ինձ իր հատկացրած ֆոնդից 150 ռուբլի և գրել է նաև, թե «տարին թեև վատ է իր դրամական տագնապներով, բայց այդ առիթով հոբելյանդ չպետք է հետաձգել տաս»… Այստեղ արդեն խորհուրդներ են լինում մի մասնաժողով կազմելու։ Եթե սրանից մի օգուտ լինի, ևս հնար կստանամ կանոնավոր կերպով բժշկվելու։ Այդտեղ ստացած թոքերիս բորրոքման հետևանքը դեռ մնում է, և երբեմնապես զգալ է տալիս իր չարությունը։ Արդյոք Բերբերյան Մինասը ի՞նչ արավ մեր թարգմանած Բելլամին։ Այդ մարդը շատ խոսում է և անկախ ոչինչ չի անում։ Գոնե առներ «Աղբյուր-
576