դպրոցների բարձր դասարանների համար , մի իրեստօմատիա (Հայ գրողներ)։
Այդ ժող ովածոլ֊ դասա դիրքը, որ լույս պիտի տեսնի առաջի կա դպրոցական տարվա համար, կբովանդակի հայ հեգինակների ինքնուրույն գործերից ամենարնտիրներր։
Ընտրած կտորների հետ կտրվեն նաև հեղին ակի պատկերը և համառոտ կենսագրությունը։
Արդ, հարդելի պարոն, ընկերներիս հանձն արագությամթ դիմում եմ Ձեզ և խնդրում Ձեր համաձայնությունն ու թույլտըվությունը, գրքի մեջ զետեղելու նաև ձեր դրվածքներիդ
կտորներ։
Բացի դրանից, խնդրում եմ շուտով ուղարկեք մեզ Ձեր լուսանկարը և կենսագրական համառոտ տեղեկություններ Անհրաժեշտ եմ համարում հայտնել, որ որոշված է այս
աոաջին տպագրության արդյունքից վարձատրել Ձեզ' Ձեր գրվածների տողին 5 կոպեկ։ Երկրորդ տպագրությունի կհատկացվին տողին 10 կոպեկ և այդպես շարունակաբար ամեն մի տպագրությունից դուք կստանաք վարձատրություն։
Սպասելով Ձեր անհապաղ պատասխանին ե հուսալով, որ կտաք մեզ Ձեր թույլտվությունը,
Ղ․ Աղայանց
(ԹԻֆլիսից-Մօսկվա)
1909 թ.. մարտի 24, Թիֆլիս
Սիրալիր նամակդ ստացել եմ իր ժամանակին, բայց որ պատասխանն այսքան ուշացրել եմ, դրա պատճառը տկարությունը, որից նոր եմ ազատվել։ Ինֆլուենցիա էր, թունդ տեսակից և երկար ատ և։ քացի սրանից' սպասում էի լուսա