Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/580

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նկարիդ, որ խոստացել ես շուտով ուղարկել և որ ցայսօր քենր ստացել, երևի մոռացել ես։ Վարձատրությանդ մասին ես հարցնում։ Բոլորին էլ գրել ենք, թե առաջին տպագրության համար վարձ տալ չենք կարող. բայց եթե պահանջ լինի հաջորդ տպագրությունների, ամեն մի տպագրության համար վարձ պիտի տանք արձակին` տողին 4 կոպեկ, իսկ ոտանավորին` 10 կ.։ Քեզ համար բացառություն ենք արել, որոշելով` առաջին տպագրության Համար գոնե կիսով չափ վարձատրել։ Քեզ բացառություն անելու համար մեր աշխատակիցներից ոչ ոք չի տրտնջալ, Որեմն դու էլ չպիտի տրտնջաս։ Տկարությանդ լուրն առնելով լրագրերից` բոլոր քո ծանոթներդ սաստիկ տխրեցինք... Մեկ գրիր, թե հիմա ինչպես ես։ Երևի ամառս քեզ օդափոխության կուղարկեն, բայց ուր— հայտնիր տեղդ։ Մեր վերջին տեսությունը Մոսկվայում եղել է այսօրից 19 տարի առաջ։ Այդ օրիը մինչև այսօր որ իմանաս ինչե՛ր են անցել գլխովս։ Գրելու շատ նյութ ունիմ ամբարած, բայց վերին աստիճանի հոգնած եմ, ներվերիս մեջ ուժ չկա։ ինձ Հարկավոր է ազատ կյանք, երկարատև հանգստություն, բայց դրա համար նյութական հնարավորություն է հարկավոր, որ ես չունիմ... Այստեղից քեղ հաղորդելու առանձին ոչինչ չկա. կյանքի մեջ բոլոր պատահմունքները իսկույն նկարագրվում են լրազրերի մեջ։ Եվ ամեն ինչ գրելու թույլտվություն ունեն, նույնիսկ թե ում ձերբակալեցին, ո ւմ խուզարկեցին, ոյք են բանտում նստած և դատապարտված, որտեղ ռումբ նետեցին, ո՛ւմ կողոպտեցին կամ սպանեցին։ Մեր երկիրը դեռ այսպիսի արհավիրքների ենթարկված չէ երբեք։ Դեհ ցտեսություն, ընդունիր զատկական ջերմ համբույրս:

Քո Ղ. Աղայանց