49. ՎԱՀԱՆ ՄԻՐԱՔՅԱՆԻՆ
(Թֆլիս —Շուլավեր)
1909 թ., ապրիլի 26 Թիֆլիս
Սիրելիդ իմ Վահան,
Երկդ և նամակդ պատկերիդ հետ ստացա։ Ես կարծում եմ թե վարձատրության պայմանը քեզ հայտնի է։ Այսպես է բանը։ Առաջին տպագրության համար վարձ չկա, որովհետև
դեռ հայտնի չէ, թե որպիսի ընդունելություն կգտնի Տպագրվում է սակավաքանակ, նմուշի կամ փորձի համար պարտ քով և դժվար պայմաններով։ Բայց եթե հաջողություն գտնի ու արժանանա հաջորդ տպագրությունների, սկսած երկրորդից' ամեն տպագրությունից ամենքն էլ պիտի վարձատըրվին։ Արձակի տողը կարժենա 2 կոպեկ, իսկ ոտանավորը 10 կոպեկ։ Ոտանավորի տողը գրքի լայնությունից կախումն չունի, նրա ամեն մի հանդավերջը մի տող է, իսկ արձակի տողք կախումն ունի դրքի լայնությունից։ Մեր գիրքը երկէջանի է որ ասել է կարճատող է, սրա համար էլ նշանակել ենք 2 կոպեկ։ Վարձատրությունը քիչ չէ, քանի որ ամեն տպագրոթյունից պիտի ստանան։ Գործի գլուխ անցած մարդիկը ավելի չեն կարող ստանալ, քան աշխատակիցները, եթե ավելի էլ պակաս չստանան կամ չվնասվին։ Մենք այս մասին միչը,
հաշիվ կտանք, որից կերևա, որ մենք ոչ ոքի շահագործեու մտադիր չենք։ Դու կստանաս ամեն տպագրությունից 150 մանեթից մի բան էլ ավել և ոչ պակաս։ Կարող ես քեզ համար էլ տպագրել։ Մեր դիրքը իր թանկությունով կարող չէ վնաս տալ առանձին տպագրությանը։
Հիմա դառնանք երկրորդ խնդրին։ Վախում ես աղավաղումների ենթարկելուց։ Երկյուղդ փարատելու համար պետյ է ասեմ, որ պոեմդ կտպագրվի ամբողջապես, առանց կրճա
տելու։ Գրքի ուղղագրությունը։ Ամենքի համար էլ միօրինակություն է պահվում. կհուսամ, որ դու չես ուզենալ այդ կողմից մեզանից անջատվել։ Գրքիդ մեջ պատահում են վրիպակներ, գոնե ինձ այդպես են թվում։ Օրինակ, 72-րդ երեսի վերջին երկու տողն է