Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/585

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Այս հատորով ավարտվում է . Աղայանի Երկերի ժողովածույքի չորսհատորյակի հրատարակությունը, որն ամփոփում է մեծանուն հրողի ու մանկավարժի գրական ժառանգության խոշորագույն մասը։ Ներկա' վերջին հատորը, պարունակում Հ հեղինակի մանկավարժական աշխատությունները, հուշագրությունմժնները և առ այսօր հայտնի նամակների մեծ մասը։


նախորդ (1939—1950 թթ՛) չորսհատորյակի համեմատությամբ այս հատորի համապատասխան բաժիններում դգալի նորություններ կան։. Մանկավարժական երկերից նորություններ են «Հայկական նամականի», <<Մայրենի լեզվի քերականության տարերքը», «Մի ուսուցչի հոբելյան>> և մի քանի այդ հոդվածներ, որոնք չեն մտել նրա երկերի ժողովածուներում։


Հատորի երկրորդ բաժնում նորություններ են օրԻմ տեսակցությունը Խրիմյան Հայրիկի հետ» և «Ինչ որ կարելի է թաքցնել մարդուց, կարելի չէ թաքցնել թղթից...» հուշագրական բնույթի ակնարկները։ Առավել շատ նորություններ կան հատորի երրորդ, նամակների բաժնում, նախորդ չորսհատորյակում ամփոփված կին ընդամենը 25 նամակ, իսկ այս հատորում կրկնակի չափով ավելի 50 նամակ, որոնց ղգաքի մասը առաջին անգամն է տպագրվում։ Հարկ ենք համարում առանձնապես նշելու, որ այգ նամակներ բից մի քանիսը սիրով մեգ տրամադրել է Աղայանի հարգարժան որդին երաժշտաթյոուն Մուշեղ Աղայանը, որին հայտնում ենք մեր խորին շնորհակալությունը թե նամակների և թե ներկա հրատարակության, մասնավորապես ծանոթագրությունների պատրաստման գործում, Աղայանին վերաբերող բազմաթիվ տեղեկություններով մեզ ցույց տված աջակցության համար։


Բացառությամբ նամակների մյուս երկու («Մանկավարժական երկեր» և «Հուշագրություն») բաժիններում ամփոփված երկերի մեծագույն մասի հեղինակային ինքնագրերը չեն պահպանվել։ Ինքնագրերը չպահպանված երկերի տեքստերը տպագրության են պատրաստվել հեղինակի կենդանության օրով մամուլում տպագրված տեքստերի հիման վրա' ակնհայտ սխալների ուղղումով, Ծանոթագրությունների սկզբում, երբ նշվում է տվյալ երկի միայն առաջին տպագրության տարեթիվն ու տեղը, այգ նշանակում է, որ նույն երկը հետագայում այլևս չի արտատպվել, մինչև այս հրատարակության ներկա (IV) հատորը։