Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/59

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

որ ետ քաշե յուր բնության վարագույրը և հասարակությանը հրավիրե տեսնելու այն, ինչ որ ամենքը ունեն, բայց երբեք տեսած չեն։ Բայց և սա, իբրև մարդ, գրականապես կարող չէր ցույց տալ յուր անձը, վասն զի գրականապես ազատվիլ մի որևիցե հոգեկան կրքից անհնարին է։ Խոցը առողջանում է, բայց նշանը մնում է. այդ խոցը եթե հոգու վերա է եղած, նորա ազդեցությունը գեթ փոքր մասամբ կմնա։ Եթե մի մարդ ի մանկութենե կարողացել է յուր հոգվո վերա մի քանի բարոյականացուցիչ տպավորություններ կրել և հետո է ընկղմել մոլությանց մեջ, սորա վերականգնելուն ավելի հույս կա, քան թե այն անձին, որ ի մանկութենե բոլորովին անծանոթ է մնացել առաքինության։ Մեկ կամ երկու տարեկան հասակում կուրացածների միտքը կարելի է շատ հեշտությամբ զարգացնել, բայց ի ծնե կույրին՝ ոչ այնպես։ Թեպետ այս օրինակը գրականապես համեմատ չէ առաջինին, բայց բավականաչափ նմանություն ունի։ Չէ որ մենք ափսոսում ենք մեր ամենաչնչին կորստի համար։ Մեր կորցրած կոպեկի համար առավել շատ ենք ցավում, քան թե մտատանջվում, թե երանի ես էլ այսինչ մարդու չափ միլիոններ ունենայի։ Եվ մի՞թե մեծ է կոպեկը, քան զառաքինությունը, որո կորուստը այնքան ցավեցուցիչ է, որ մարդ զարհուրում է ինքն իրանից, յուր մարմինն յուրյան համար գերեզման է համարում, գժվում, խենթանում, երերում, տատանում, և վերջապես ինքն յուր վերա հարձակվում՝ սպանում։ Բայց այս չի անում այն եղեռնագործը, որ յուր կյանքի մեջ երբեք առաքինի չէ եղած։ Այս հանգամանքից արդեն պարզ երևում է, որ երեխային փոքրուց պետք է առաքինությանց մեջ վարժել, մինչև նա անձամբ զգա այն հոգեկան զվարճությունը, որ մարդս զգում է յուր բարեգործության ժամանակ։ Երեխայի զգացմունքը անսահման է, նա տեղնիտեղը սեր է. մի ամենաչնչին բարեգործությունը նորա վերա սաստիկ տպավորություն է գործում, եթե իմացվի օգուտ քաղել նորա այդ բնատուր ձգտողությունից։


Երեխան կյանքի մեջ մտնելուն պես, նորան մի առաջնորդող պետք է, բայց ոչ կույր առաջնորդ, այլ երեխայական