է, հավանաբար, անվանի պատմաբան Միքայել Չամչյանի (1738-1933) «Պատմություն հայոց…» աշխատությունից։
Էջ 40. «Երբ մտածում ենք» - այս բառերին հաջորդող բազմակետերդ գրվել են հոգևոր դրա քննության հանած տողերի փոխարեն։
- «…Արիստոտել իւրում հորդորականում…» - քաղվածքը բերված է Դավիթ Անհաղթի վերր հիշված՝ «Սահմանը իմաստասիրության» երկից։ Իսկ Անհաղթը վկայակոչում է հույն մեծ փիլիսոփա Արիստոտելին (մ. թ. ա. - 384-322)։
Էջ 47. «…առաքինի և գիտուն» - այս բառերին հաջորդող բազմակետերը տրվել են հոգևոր գրաքննության հանած տողերի փոխարեն։
Էջ 48. «Եւ պարտ է գիտել…» - այս քաղվածքը բերված է Դավիթ Անհաղթի նույն երկից («Սահմանք իմաստասիրության»)։
- Լոք - անգլիացի նշանավոր փիլիսոփա և մանկավարժ Ջոն Լոկկ (1632-1704)։
Օգյուտտ Կոնտ (1798-1857) - ֆրանս. փիլիսոփա. - պոզիտիվիզմի գլխավոր ներկայացուցիչը։
- «Արեգակնակերպ կերևար Դավիթը…» - այսինքն՝ Դավիթ Անհաղթ փիլիսոփա մատենագիրը։
Էջ 53. «Մահն իմացեալ անմահութիւն է» - այս հայտնի արտահայտությունը բերված է 5-րդ դարի նշանավոր հայ մատենագիր Եղիշեի «Վարդանանց պատմություն» գրքից։
Էջ 54. «Իբրև ագգասիրական հոգով վաոված…» - այս նախադասությունը կիսատ է, միտքն անավարտ։ Ինքնագիրը պահպանված չլինելով, դժվարանում ենք ասել, թե իր գրած բազմակետերի փոխարեն հեղինակն ի՞նչ է դրած եղել, բայց, թերևս, հենց բնագրումն էլ նախադասությունն այդպես թերի է թողնվել դիտավորությամբ։
Էջ 54. «Մեր հաստաբազուկն Արամ» - պատմական ավանդության համաձայն՝ Արամ նահապետ Հայկազյանցն է (մ. թ. ա. 1827-1769), որի անունով են օտարազգիները հայերին կոչել Արմեն, իսկ Հայաստանը՝ Արմենիա։ Մովսես Խորենացու և այլ պատմիչների «տուն (ազգ) Արամյան» կամ «ազգ Արամյան» արտահայտությունները նշանակում են Հայաստան և հայ ժողովուրդ։
Էջ 54. «քաջն Տիգրան» - Տիգրան Բ. կամ Տիգրան Մեծ (մ. թ. ա. 95-55) հայոց թագավոր, իր նախորդների ու հետնորդների համեմատությամբ ամենամեծ նվաճողն է հայ թագավորների շարքում, որի անունովն է հիշվում պատմական մեծ Հայաստանը։
Էջ 54-55. «Մեր Անհաղթն». - այսինքն՝ Դավիթ Անհաղթ փիլիսոփան (5-րդ դար)։
Էջ 58-59. «Ո՜ւր է ժան-ժակը…» - այսինքն՝ ժան-ժակ Ռուսսոն (1712-1778) - ֆրանսիական մեծ լուսավորիչ, փիլիսոփա, գրող-մանկավարժ։ Հիշյալ արտահայտությամբ («…որ ետ քաշե յուր բնության վարագույրը») Աղայանն ակնարկում է Ռուսսոյի «Ե՛տ դեպի բնություն» նշանաբանը, որը գրված է նրա գլխավոր աշխատությունների («էմիլ կամ դաստիարակության