Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/592

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մասին», «Հասարակական դաշինքի մասին» և այլն) գաղափարական հիմքում։ Աղայանի լուսավորական ու կրթա-դաստիարակչական հայացքների վրա նկատելի է Ռուսսոյի ազդեցությունը, որն արտահայտվում է մասնավորապես այս՝ «Խորհրդածություն դաստիարակության վերա» աշխատության մեջ։


Էջ 61. «…մեծահասակ կնահիք» - բնագրում («Արարատ», 1869 թ., № 6-7, էջ 173) «մեծահասակ կենդանիք» - համարելով ակնհայտ տպագրական սխալ՝ ուղղեցինք։


Էջ 67. «և սորա Հակառակ» - շարունակությունը հանված է շարվածքից և փոխարինված բազմակետերով։


ԴԱՍՏԻԱՐԱԿՈԻԹՅԱՆ ՄԵՋ ԿԱՐԵԼԻ՝ է ՊԱՏԻԺԸ ՈՐՊԵՍ ԿՈԹՈՂԱԿԱՆ ՀՆԱՐՆԵՐԻՑ ՄԻՆԸ ԸՆԴՈԻՆԵԼ, ԹԵ ՈՉ


(69-80)


Գրվել է 1874 թ. սկզբին՝ Ալեքսանդրապոլում (այժմ՝ Լենինական), որտեղ Աղայանն աշխատում էր իբրև ուսուցիչ։ Տպագրվել է «Դպրոց» մանկավարժական ամսագրի (1874-1876) 1874 թ. № 2, էջ 55-58, Ա․ ստորադրությամբ և տողատակի հետևյալ ծանոթությամբ.


«Այս հոդվածը գրված է Ալեքսանդրապուու հոգևոր դպրոցի վերաբերությամբ, նույն տեղի ուսուցչական ժողովի առաջարկությամբ»։

Մարմնական պատժի (ծեծ), իբրև դաստիարակչական միջոցի, մասին Աղայանը բացասաբար է խոսում առաջին անգամ իր նախորդ «Խհորհրդածություն դաստիարակության վերա» հոդվածում (տես այս հատորը, էջ 13-68)։


Նախքան տպագրվելը հեղինակն այն կարդացել է Ալեքսանդրապոլի դպրոցների միացյալ մանկավարժական ժողովներից մեկում, ինչպես գրում է Արսեն Ղլտճյանն իր՝ «Պատմություն Ալեքսանդրապոլի հայոց հոգևոր վիճակային դպրոցի» (1840-1912) գրքում, որտեղ և երկրորդ անգամ տպագրվել է Աղայանի այս հողվածը (տես՝ Արս. Ղլտճյանի հիշյալ աշխատությունը՝ էջ 95-110)։ Սովետական շրջանում առաջին անգամ տպագրվել է «Աղայանը-մանկավարժ» ժողովածուում (1941 թ., էջ 49-59) և ապա՝ նախորդ չորսհատորյակի IV հատորում, էջ 69-81։


ԱԼԵՔՍԱՆԴՐԱՊՈԼ


(81-82)


Գրվեք է Ալեքսանդրապոլում 1874 թ. տպագրվել է «Մեղու Հայաստանի» շաբաթաթերթի 1874 թ. № 4, էջ 2։