Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/595

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

գրությամբ հանդերձ» ձեոնարկր երեխայոց համար• Սույն գրքի մեթոդիկաՆ արդեն տպագրվեցավ «Մեղու»֊ի 27, 28, 29 և 30 համարներում և այս օրերи առանձին տետրակով ևս կր հրատարակվի։ Հիշյալ «Ուսումն մայրենի լեզուի» ձեռնարկը պատրաստ (ինի անշուշտ ամսիս 25-ին» ( Մեղու Հայաստանի», 1875, օգոստոսի 16, Л* 31)։


Մեկ շաբաթ հետո' թերթի հաքորդ համարում, ծանուցվում է, որ արդեն «դուրս եկավ և վաճառվում է <<Մեղու>>֊ի խմբագրատանը և Թիֆլիսի գրավաճառների մոտ Ղ․ Աղայանցի «Ուսում և մայրենի լեզուի, ծնողաը և ուսուցչաց համար» գրույկը հրատարակություն' «Մեղու Հայաստանի» քրագրը (նույն տեղում, 1875 թ․, օգոստ, 23, 32)։


էջ 95. «իսկ... դասադիրքր նրատարակեցինք աոանձին» — նկատի ունի իր կազմած' еՈւսումն մայրենի լեզուի» ուսմ առաջին տարվա դասագիրքը, որի 1-ին հրատարակությունը եղել է 1875 թ. կեսերին, իսկ վերջին' 33-րդ հրատարակությունը' 1916 թ.։


131. «Եվաոսևսկու մեթոդիկան և նրա թվաբանական խնդիրների... Ժողովածուին»— նկատի ունի ռուս անվանի մանկավարժ, մասնավորապես թվաբանության ուսուցման հմուտ մեթոդիստ Վասրլի Անդրիանովիշ Եվտուջևսեու (1836—1888)' «Сборник арифметических задач» в 2-х частях» և «Методика арифметики» 1872 Г.' նրանցից առաջինը նույն շրջանում թարգմանվել է հայերեն և օգտագործվել հայկական դպրոցներում։


Աղայանը կարևոր է համարում, որ թարգմանվեր նաև նույն հեղինակի Մեթոդիկան», որը հայ պատվելի թարգմանողը... առանց ուշադրության է թողած և դրա մասին գոնե քաղվածորեն մի հասկացողություն չի տվել, վարժապետներին»։ «Ուստի,— շարունակում է Աղայանր, — մենք մեր կողմից- խորհուրդ ենք տալիս թվաբանության վարժապետներին ձեռքի տակ ունենալ Եվտուշևսկու մեթոդիկան և լավ ուսումնասիրել, որպես մի պատվական աշխատություն»։ Ինքը' Աղայանր, իր մանկավարժական պրակտիկայում (թվաբանություն ավանդելիս) և թե իր մեթոդական ուղեցույցը կազմելիս գտադործել է Եվտուշեսկու վերոհիշյալ երկու ձեռնարկներն էլ։ Ակնարկված՜ «պատվելի թարգմանողը»' Աղայանի պետերը ուրդյան բարեկամներից է' բազմամյա ուսուցիչ Մարտիրոս Սիմոնյանը (1839—1883), որբ կատարում է Աղայանի խորհուրդ-առաջարկը' թարգմանելով եվտուշևսկու 2-րդ գիրքն էյ։


ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՔ


(135-137)


Գրվել է Ալեքսանդրապոլում' 1875 թ. օգոստոսի կեսերին և տպագրվել է «Մեղու Հա լաստանի»-ի Լ. տ. 33 (օգոստոսի 30)։

Էջ 135. Արգար Հովնաննիսյանց (1849—1904) — անվանի հրապարակախոս ու խմբագիր, որ հետագայում հայտնի դարձավ առավելապես իր Հրատարակած երկու պարբերականներով' «Փորձ» եռամսյա հանդեսը 595