Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/599

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Աղայանի նախորդ հոդվածի առիթով և ի պատասխան Աղայանի՝ Ս․ Մանդինյանը գրում է «Գրագիտության ուսուցման Լությանն ու նորա արգելքները» վերնագրով հոդվածը (տես «Վարժարան», 1883 թ., № 6 (հունվար), էջ 20-31 և № 7 (փետրվար), էջ 9-22։ Մանդինյանին Աղայանը պատասխանում է իր այս հոդվածով, որի առթիվ Մանդինյանը գրում է՝ «Երկու խոսք պատասխանի տեղ» (նույն տեղ, 1883, № 10 (մայիս), էջ 61-63),


էջ 151. Օթտո - XIX գարի գերմանացի մանկավարժ, որին հետևում էր U. Մանդինյանն իր մանկավարժական գործունեության ընթացքում, մասնավորապես գրագիտության ուսուցման մեթոդիկայում։

…«աոում է պարոն Մանդինյանցը» - քաղվածքը մեջ է բերված Ս. Մանդինյանի վերը հիշված «Գրագիտության ուսուցման էությունն ու հորա արգելքները» հոդվածից («Վարժարան», 1883, № № 6, 7)։


Էջ 151. «Հայր Ալիշանի… անմահ հուշիկքը» - Ղևոնդ Ալիշանի (1820-1901) պատմա֊բանասիրական երկհատորյա ժողովածուն՝ «Հուշիկը հայրենյաց հայոց», հ. 1, 1869, հ․ 2, 1870. Վենետիկ։


էջ 154. «Վեսսելի հրատարակության մեջ, որին մասնակցում էին ռուսաց բոլոր մանկավարժները» - հավանաբար նկատի ունի «Педагогический сборник» անունով ամսագիրը (1864-1918), որը մինչև 1882 թվականը լույս էր տեսնում ռուս անվանի մանկավարժ Ն․ Խ. Վեսսելի (1837-1906) խմբագրությամբ։ Իրոք՝ այո պարբերականին աշխատակցում էին 19-րդ դարի ռուս խոշորագույն մանկավարժները՝ Կ. Դ. Ուշինսկին, Ն. Ֆ. Բունակով, Ն. Խ. Վեսսել, Վ. Ի. Վրդովողով, Վ. Պ. Օստրոգորսկին ուրիշներ։


Աղայանի հիշատակած Ս. Ի. Միրոպոլսկու աշխատոթյունը («Обученние грамоте») լույս է տեսել, հավանաբար, 1879 և կամ 1881 թթ. (1880 թ. հիշյալ ամսագիրը լույս չի տեսել)։ Ճշգրիտ տարեթիվը և ամսագրի № №-ը նշել չենք կարող, որովհետև Երևանի գրապահոցներում այդ ամսագրի հավաքածուները չկան։


էջ 157. «Պ. Խոջամիրյանը մի ամսաչափ փորձեց…» - այն ինչ որ պատմում է Աղայանը տեղի է ունեցել Շուշիի թեմական դպրոցում, Խոջամիրյանը, Աղայանի հետ միասին, այդ դպրոցում ուսուցիչ Էր։


էջ 165. «Ես դեռ ասելիք շատ ունեմ․ դեռ մարդավարի կարդացնելու ձևի մասին ոչինչ չեմ ասել» - կարդալ սովորեցնելու մեթոդիկային է նվիրված Աղայանի հաջորդ աշխատությունը՝ «Նախագիտելիք գիտակցաբար կարդացնելու մասին, վեց օրինակելի դաս» (տես այս հատորը, էջ 166-189),


ՆԱԽԱԴԻՏԵԼԻՔ ԳԻՏԱԿՑԱԲԱՐ ԿԱՐԴԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ


(166-189)


Առաջին անգամ տպագրվել է առանձին գրքույկով՝ 1883 թվականին, երկրորդ անգամ՝ «Աղայանը մանկավարժ» ժող. էջ 142-161, և ապա՝ նախորդ չորսհատորյակի IV հ. էջ 176-200։